Երևանի ավագանու նիստն այսօր վարում է փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանը` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն։
Ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հարցի, թե ինչու՞ է փոխքաղաքապետը վարում, արդյոք ինչ-որ արտառոց բան է պատահել, Հրաչ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետը մի փոքր վատառողջ է։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ