Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆ. Ստամբուլյան կոնվենցիան չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը

Օգոստոս 09,2019 11:21

Թյուրըմբռնում և իրականություն՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց:

Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա ճանապարհ է բացում միասեռականների ամուսնության օրինականացման համար:

Թյուրըմբռնում N 3` Կոնվենցիան իրավական անկյուն է տալիս ԼԳԲՏ անձանց, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա օրենսդրական կարգավորումների համար:

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ. Կոնվենցիան չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն չի՛ պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։

Ավելին, Կոնվենցիայի բացատրական զեկույցում (3, 41, 219, 220, 236 և այլ բազմաթիվ կետերում), երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաև «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների» (“partners as recognised by internal law), նախկին զուգընկերների և անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ (domestic unit)։ Եվ այս ձևակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր և երեխա և այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։

Ավելին, բացատրական զեկույցում[1] ևս այս հոդվածի մեկնաբանությամբ նշվում է, որ ընտանեկան բռնությունն ընդգրկում է հիմնականում երկու տեսակ բռնություն՝ ինտիմ-զուգընկերների բռնություն ներկա կամ նախկին ամուսինների կամ զուգընկերների (իսկ վերևում դրա մասին նշվեց արդեն) և միջ-սերնդային բռնություն, որը որպես կանոն տեղի է ունենում ծնողների և երեխաների միջև։

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր երկրում շատ տարածված չէ ամուսնությունից դուրս ապրող սակայն փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու երևույթը, ապա նման զուգընկերների, զույգերի կարգավիճակը ԵԽ անդամ պետություններում լայնորեն ճանաչվում և հավասարեցվում է ամուսնության հարաբերություններին: Եվ Կոնվենցիան նկատի ունենալով հենց այս լայն տարածումը, սուբյեկտային շրջանակում ներառել է նաև զուգընկերներին, որը բնավ չի նշանակում «նույն սեռի ընկերներ» կամ «նույն սեռի զուգընկերներ», ինչպես դա շահարկվում է, և ամենակարևորը՝ որ հստակ նշվում է, “partners as recognised by internal law” ինչը թարգմանաբար նշանակում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերների» վրա է տարածվում Կոնվենցիան: Իսկ եթե ազգային օրենսդրությունը չի ճանաչում միասեռ անձանց ամուսնությունը կամ փաստացի ամուսնական հարաբերությունները, ապա այն պնդումները, թե Կոնվենցիան ներմուծում է ընտանիքի նոր մոդել կամ միասեռականների ամուսնության ճանապարհ է բացում կամ ավելին՝ վերջիններիս կողմից երեխա որդեգրելու համար հիմքեր է ստեղծում, առնվազն անտեղյակության հետևանք են, եթե ոչ մանիպուլյատիվ հետապնդած նպատակով և իմաստազուրկ՝ բովանդակությամբ։

Ընդհանրապես, Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Domestic violence includes mainly two types of violence: intimate-partner violence between current or former spouses or partners and inter-generational violence which typically occurs between parents and children. It is a gender neutral definition that encompasses victims and perpetrators of both sexes.

[1]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Եթե դեմ եք միասեռականներին ապա մի օգտվեք այն ապրանքներից որոնք ստեղծվել են միասեռականների կողմից (այդ թվում օրինակ հագուստ ու օծանելիք), մի նայեք կինոներ որոնք նկարահանվել են միասեռական ռեժիսորների կողմից կամ որտեղ խաղում են նույնասեռական դերասաններ կամ դերասանուհիներ, մի կարդացեք միասեռական գրողների գրքեր, մի լսեք երաժշտություն որը ստեղված է միասեռականի կողմից, մի գնեք ապրանքներ այն երկրներից որտեղ պաշտպանված են միասեռականների իրավունքները ու մի գնացեք այդ նույն երկրներ: Ու քանդեք Սերգեյ Փառաջանովի անվան տուն-թանգարանը: Ավանդական ընտանիքն ու նույնասեռականը կարող են շատ հեշտ կողք կողքի ապրել, ինչպես և օրինակ ուղղափառ հրեան ու ուղղափառ մուսուլմանը կամ քրիստոնյան: Ինչո՞վ են իրար խանգարում: Որ նույնասեռականը ավանդական ընտանիք տեսնի ի՞նչ է, ինքն էլ՞ է ուզելու ունենալ ավանդական ընտանիք: Կամ որ ավանդական ընտանիք մի տեղ հանկարծ մի նույնասեռական տեսնի, այդ ընտանիքն էլ պետք է նույնասեռական դառնա՞: Երեխան որ նույնասեռական զույգ տեսնի անպայման պիտի մեծանա ու ինքն էլ դառնա նույնասեռական՞: Որ տենց լիներ ուրեմն մարդկային պատմության գրեթե ողջ ընթացքում չպիտի լինեյին նույնասեռականներ որովհետև միջնադարերում ամեն դեպքում հաստատ ոչ ոք չեր «քարոզում» ԼԳԲՏ «ապրելակերպ»: Իսկապես անհանգստանալու բան չկա, հատկապես երեխաների պահով: Եթե որևէ մեկը փորձի որևէ կերպ խախտել որևէ երեխայի իրավունքները ապա պետք է օրենքի խստությամբ պատժվի: Բայց օրինակ երեխային սպառնալով որ հանկարծ սենց չդառնաս հնենց չդառնաս ճիշտ հակառակ էֆֆեկտն է լինում: Ուղղակի պետք է ազատ խոսել ամեն ինչի մասին ու բացատրել որ տարբեր մարդիկ կան տարբեր նախընտրություններով ու եթե մեկը ոչ մի օրենք չի խախտում ու բոլորի հետ հարգանքով է վերաբերվում պիտի նույն ձև հարգանք ցուցաբերել տվյալ մարդու նկատմամբ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031