Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։
168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։
Եվ ահա ԱԺ-ից տեղեկացնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։
«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանի մեջ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հանգստյան և տոն օրերի աշխատանքը վճարվում է ավելի բարձր դրույքաչափով….