Սույն թվականի սեպտեմբերի 8-ին կկայանա Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արցախի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ անում են իրենց վերարտադրությունը ապահովելու համար, Միացյալ Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի ընտրությունները ընթանան արդար և ազատ կամարտահայտության պայմաններում։
Ուստի ողջ պատասխանատվությամբ հավաստիացնում և կոչ ենք անում բոլոր անկախ ոչ իշխանական ուժերին և անհատներին միավորվել ու համայնքներում միասնական թեկնածուներով մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Միացյալ Հայաստան կուսակցությունը պատրաստակամ է աջակցել համայնքներում այն թեկնածուներին, ովքեր չեն առաջադրվում իշխանության կամ նրա մերձակա շրջանակներից ։
Կարդացեք նաև
Միացյալ Հայաստան կուսակցություն