Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստան է՝ ի՞նչ իմաստով

Օգոստոս 09,2019 10:00

Արցախում վերջին օրերին կազմակերպված միջոցառումները առիթ տվեցին մեր հայրենակիցների մի մասին եւս մի անգամ հիշեցնելու. «Բա ի՞նչ եղավ «միացումը», ի՞նչ է, չե՞ք հիշում, թե ինչ էինք մենք ուզում 88 թվականին, Արցախը Հայաստանի մարզն է» եւ այլն: Էմոցիոնալ առումով ամեն ինչ պարզ է եւ անգամ՝ ընդունելի: Խնդիր է առաջանում, երբ նման հարցեր բարձրացվում են քաղաքական մակարդակով:

«Միացում» կարգախոսն առաջացավ Խորհրդային Միությունում, երբ Երեւանում եւ Ստեփանակերտում մարդիկ պահանջում էին, որ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ապօրինաբար, կուսակցական մարմնի՝ բոլշեւիկների Կավբյուրոյի որոշմամբ հայտնված ինքնավար մարզը Մոսկվայի հրահանգով փոխանցվի Հայկական ԽՍՀ-ին: Դա տեղի չունեցավ՝ Կրեմլը դեմ էր, իր խոսքերով, «սահմանների վերաձեւմանը», հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած վայրագությունները Սումգայիթում, Բաքվում եւ այլ տեղերում: Միացումը տեղի չունեցավ, իսկ 1991 թվականի աշնանը վերացավ Խորհրդային Միությունը եւ, մասնավորապես, Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ եւ ԼՂ ինքնավար մարզ պետական-վարչական միավորները: Դրանց փոխարեն առաջացան Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանական Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Այդպիսին է, որքան ես հասկանում եմ, իրադարձությունների հայկական մեկնաբանությունը: Հենց այդ հայեցակարգից ելնելով՝ մեր դիվանագետները, մեր լոբբիստական կազմակերպությունները պայքարում են Արցախի Հանրապետության ճանաչման համար կամ, նվազագույնը՝ որպեսզի աշխարհի պետական, քաղաքական, հասարակական գործիչների կողմից Արցախն ընկալվի որպես առանձին, ինքնուրույն միավոր, ինչը, ի վերջո, պետք է նպաստի Արցախի բնակչության անվտանգությանը: Կա նաեւ ադրբեջանական վարկածը՝ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա եւ օկուպացրել է նրա տարածքի 20 տոկոսը: Երբ մենք ասում ենք՝ Արցախը Հայաստանի մարզ է, մենք ինչի՞ն ենք նպաստում, ի՞նչ խնդիր ենք լուծում:

Արցախը Հայաստան է եւ վերջ: Պետական այրերից դա ասել է ոչ միայն ներկայիս վարչապետը, այլեւ Հայաստանի երրորդ նախագահը: Որպես հանրահավաքում կամ կուսակցական համագումարում հնչած միտք՝ դա միանգամայն նորմալ է, որովհետեւ հոգեւոր, մշակութային, հոգեբանական, ինչպես նաեւ՝ ռազմական իմաստով մենք միասնական ենք, մեր մեջ չկա որեւէ սահմանագիծ: Քաղաքական առումով կա երկու հայկական պետություն, մեկը՝ ճանաչված, մյուսն՝ առայժմ չճանաչված:

Հնարավոր է, սակայն, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այս հարցում փոխվել է: Այդ դեպքում դրա մասին պետք է հայտարարել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երկու պարզագոյն օրինակ, թէ ինչու Արցախը Հայաստան ՉԷ՝

    Ա. Ամէն կիսագրագէտ՝ շարքային մարդուց մինչեւ ղեկավարներ, յայտարարում են «Հայաստան, Արցախ եւ Սփիւռք եռամիասնութիւն»։

    Բա եթէ նոյնն են, ինչո՞ւ էք տարբերակում։

    Բ. Արցախցիները ՀՀ տարածքում բնակուողներին ասում են «հայաստանցիներ»։

    Միով բանիւ, հայե՛ր, ձեր այդ նաֆթալինային տրամաբանութեամբ առաջ չէ՛ք գնայ։

  2. Մարինա says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, շնորհակալություն Ձեզ՝ այս սթափեցնող վերլուծության համար։

    Իմիջիայլոց, Արցախում միացման ինչքան կողմ, այնքան էլ՝ դեմ մարդ կա. այս մարդիկ ուզում են անկախ երկրում ապրել։ Սա՝ նրանց համար, ովքեր չգիտես ինչից ելնելով, առանց վիճակագրական տվյալների, փորձում են ապացուցել, որ միացման գաղափարը ԼՂՀ-ում գերակշռող է։ Սեփական երկիր ունենալը ոչ ամոթ է, ոչ էլ որևէ մեկի մոտ արդարանալու պատճառ։ Ամոթը դա կեղծ հայրենասիրությունն է։

  3. gib.gibindus says:

    Փոխարաբերական:

  4. Լավատես says:

    Պետության իմաստը՝ քաղաքացուն ծառայելն է, դրա համար քաղաքացին իր արժեքներից մասնաբաժին է հատկացնում պետության գոյության ու զարգացման համար՝ ծառայելով բանակում, արտադրություն դնելով, նորարարություններ մտցնելով գիտության, արվեստի եւ մշակույթի բնագավառներում, այլ կերպ, պետությունը՝ վերքաղաքացիական կառույց է, որը ստեղծում են քաղաքացիները: Քաղաքացի պետություն հարաբերությունները պետք է հստակեցվեն եւ իրավաբանական ուժ ձեռք բերեն երկկողմանի պայմանագրերի տեսքով, այդ փակ գաղտնի ընտրությունները պետք է փոխարինել քաղաքացի պետություն երկկողմանի պայմանագրերով:

  5. henri says:

    ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ /1822/
    ————————————————————-
    կոթողային աշխատանքին մէջ /Հ.Ղուկաս Ինճիճեանի/
    կը գրէ

    ԱՐՑԱԽ Հայաստանի 10-րդ նահանգն է ,կը գրէ Ինճիճեան;
    Բաժնուած է 14 գաւառներու,

    ա.- Միւս Հաբանդ ———- ը.- Պիանք
    բ. – Վայկունիք ——— թ .-Պարծկանք
    գ .- Բէրձոր —————- ժ – Սիսական
    դ.- Մեծ Իրանք ————- ժա.- Քոտակ
    ե.- Մեծ Կուանք ————- ժբ – Քուստի
    զ .- Հարջլանք —————– ժգ – Փառնէս
    է .- Մոխանք ——————- ժդ -Կողթ
    Կոչուած է նաև

    ԱՇԽԱՐՀ ԱՌԱՆԱՑ – ՓՈՔՐ ՍԻՒՆԻՔ – ԽԱՉԵՆՔ –
    Հեղինակը Արցախի ԱՆԾԱՆՕԹ ԳԱՒԱՌ կ՛անուանէ
    ԳԱՆՁԱԿ Հայոց – ԶԱԿԱՄ /ուր կայ սուրբ Հաղարծինն/.
    ԽՈՐԱՆԱՇԱՏ /երեւելի ի մէջ ուխտից նահանգիս/ –
    ԴԱՍՆՈՅ ԱՆԱՊԱՏ / Յիշատակուած Մխիթար Գոշի դատաստանագիրքին մէջ /- ԳԱՆՁԱՍԱՐ որ Կիրակոս պատմիչ կը յիշատակէ ՎԱՆՔ կոչելով- ԽՕԽԱՆԱԲԵՐԴ անառիկ ամրոցը որու մասին Կիրակոս պատմիչ կը գրէ
    զսա և զմերձակայ ամրոցս ԴԷՏ-ԾԻՐԱՆԱՔԱՐև զայլ ևս դղեակս մուղալ թաթարք հիմնայատակ կործանեցին մինչ և հետոց անգամ ոչ երեւել բնաւ թէ շէն լեալ իցէ երբեք անդէն;
    ՀԱՅԹԵՐՔ ՛դղեակ իշխանանիստ ի կողմանս Խաչենոոյ ;
    ԱՍՏՂԱԲԼՈՒՐ – ԴԻԶԱՓԱՅՏ _ ԵՐԳԷՎԱՆՔ որպէս ամուր բերդ /յիշատակուած Կիրակոս Գանձակեցի պատմիչէն – ՄԱԾՆԱԲԵՐԴ ;
    /Բնականաբար պատմական տուեալը կրնայ չի համապատասխանել ներկայ խրդին կացութեան -բայց լաւ է գիտնալը ;

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել ԼՏՊ-ի քիրվայական միջավայրում մեծացած մեկի հայտարարությունները Արցախի մասին: Մարդը չի էլ թաքցնում, որ ինքը ոչ թե Հայաստանի, այլ Մարտի 1-ի վարչապետն է: Երբ Քաջ Նազարը խաչասերվում է Օստապ Բենդերի հետ, ստացվում է «Սա Մարտի 1 է, եւ վերջ»…

    Որպես հետեւանք ունենք մի մղձավանջային իրավիճակ, երբ արցախցիների ու այլ հայաստանցիների միջեւ արհեստական անջրպետն ավելի է խորանալու եւ ի հայտ են գալու մարդիկ, որոնք արդեն լուրջ դեմքով ու առանց որեւէ ամոթի կհայտարարեն, թե իբր «միացման գաղափարը ԼՂՀ-ում գերակշռող չէ»: Թե բա՝ «վիճակագրություն» է պետք, ի՞նչ միացում ֆլան-ֆստան. կուզենք՝ լիակատար «անկախ» կլինենք մայր հայրենիքից, կուզենք՝ կխցվենք «հարազատ» Ռուսաստանի կազմի մեջ, կուզենք՝ «եղբայրական» Ադրբեջանի լայնագույն ինքնավարությունը կվայելենք…

  7. Ruben says:

    Վերջին 30 տարիների ընթացքում, առավելագույն զանգվածային պարպիչը «հակասում» է իր տերերին և ստում:
    Որքա՞ն կարելի է արշիտա (լապշա) փաթաթել գառների ականջներին:

  8. Ջորդանո Գալիլյան says:

    Հնարավոր է, սակայն, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այս հարցում փոխվել է:

    Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը չի փոխվել. այն միշտ եղել է պարտվողական՝ եւ ԼՏՊ-ի օրոք (Սերգո-ջանի ականջը կանչի), եւ «ռոբասերժական ռեժիմի» ժամանակ (Մադրիդ-Կազան, «Աղդամը մեր հայրենիքը չէ»), եւ Նիկոլի թվին («կիրթ Ալիեւ», «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար»): Իմ կարծիքով՝ ամենապարտվողականը Նիկոլի դիրքորոշումն է (ավելի ճիշտ՝ դիրքորոշման կատարյալ բացակայությունը, բանակցային գործընթացում անպատասխանատու պոպուլիստի կարգավիճակ ստանալը): Ըստ էության նա փորձում է վերակենդանացնել ԼՏՊ-ի տարբերակը՝ քողարկելով այն ամբոխահաճո խրոխտ հայտարարություններով ու քարոզչական այլ փայլուն մարգարիտներով: Բայց սա երկար շարունակվել չի կարող. վաղ թե ուշ ականատես ենք լինելու քիրվայականության ինքնաբուխ դրսեւորմանը ֆեյսբուքյան ստատուսով կամ լայվ մտնելով՝ ինչպես ընդունված է այժմ…

  9. Ջորդանո Գալիլյան says:

    …դա ասել է ոչ միայն ներկայիս վարչապետը, այլեւ Հայաստանի երրորդ նախագահը.
    «Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը: «Սա Հայաստան է և վերջ»:»

    Սրանով երրորդ նախագահը խեղաթյուրել է այդ բանաձեւը, այլ ոչ թե հաստատել: Ազգալդյանը հաստատ նկատի չի ունեցել Արտաշատը կամ Վանաձորը. սրանց Հայաստան լինելը հասկանալի է անգամ ամենավերջին ապուշին: Ոչ էլ Սոչիի ու Լոս-Անջելեսի հայությանն է սա վերաբերում: Դրանք ոչ Հայաստան են, ոչ կարող են լինել, ոչ էլ պետք է լինեն։ Խոսքը հենց Արցախի ու մնացած ազատագրված հողերի մասին է. հենց սա է ժխտվում նրանց կողմից, որոնց այդպես էլ չի հաջողվում հաղթահարել ստրկությունը իրենց գլուխներում: Այդպիսիները սովորաբար նախընտրում են մեկ այլ հայտնի բանաձեւ. «Աղդամը մեր հայրենիքը չէ»…

  10. Վիգեն says:

    Հարգարժանն Արամ Աբրահամյան.Արքիմեդը որ հենման կետ էր որոնում,աշխարհը շուռ տալու համար,հրեաները գտել են այն,դա տեղեկատվական միջոցներն են; Նա ով տիրում է տեղեկատվական միջոցների նա է հաղթողը ցանկացած պայքարում;Դա ընդունված փաստ է; Երբեք բաժանորդ չեմ եղել Առավոտին,բայց առ այսօր նրա ընթերցողն եմ;Ես այժմ էլ այն կարծիքին եմ,որ տեղեկատվական միջոցներն են ձևավորում,կամ նրանց շուրջն են համախմբվում քաղաքական ուժերը;Ես միշտ սպասել եմ որ Դուք կմտնեք լուրջ քաղաքական դաշտ,խորհրդարան,բայց ոչ,դուք ..գրավել՛՛ եք կամ տիրում եք շատ մեծ տեղեկատվական միջոցների ու առ այսօր ՀՀ-նը ավելի անկում է ապրում քաղաքական դաշտում;Անհիմն չէ մեղադրանքս,քանզի Դուք անկախությունից սկսած տեղեկատվության մեջ հրամանատար եք եղել,առաջնորդը;Պատերազմում գեներալներն են հաղթում,ինչպես Ձեր կողմից չսիրված Մ Գրիգորյանը,բայց նա հաղթեց,կատարեց իր առջև դրված խնդիրը գերազանց,չասեմ թե փառքը անպատժելիությունը ուր հասցրին նրան; Կրթությամբ գրադարանագետ-մատենագետ եմ,բայց ինձ համարում եմ պատմության քաղաքական մասնագետ,ունեմ յուրօրինակ մոտեցումներ,մանավանդ թուրք-հայկական հարաբերությունների վերաբերյալ;Խնդրում եմ թույլատրեք տպագրվելու Առավոտում;Եթե այո կխնդրեի ասել թե ինչպես,այս միջոցով թե անձամբ բերեմ Ձեզ մոտ;Եթե ոչ կարող եք չպատասխանել;Հարգանքներով Վ Ա Մ

    • Ruben says:

      «Պատերազմում գեներալներն են հաղթում» «Մ Գրիգորյանը»…
      Պատերազմը չափազանց լուրջ խնդիր է, որ հիմար-ապուշներին վստահես:
      Бей белых, пока не покраснеют, бей красных, пока не побелеют.

      • Վիգեն says:

        Եղբայր,դու հաստատ մասնագիտությամբ նկարիչ էս,էն գծիկներով,որ փուզեն էքստազի մեջ աջ ձախ խփելով գլուխգործոցներ է ստեղծում որ մենակ ինքը հասկանա,քո գրածից հասկացա որ դու անարխիստ ես ոչ մի նախագահ, վարչապետ կամ վերնախավ չես սիրում;Երևում է հույն-պարսկական պատերազմի վետերան էլ էս,լավ գլուխ ես հանում պատերազմից,թևավոր մտքեր ունես,գիտես ամեն ինչ,անգամ գույն փոխելու գաղտնիքը; Այո պատերազմը լուրջ խնդիր է,բայց հաստատ խելոքներին,իմաստուն հայրենասերներին չես էլ կարող վստահել,քանզի նրանք գիտեն որ պատերազմում սպանում են…հո հիմար ապուշ չեն որ գնան պատերազմ;

  11. Ruben says:

    Եթե ժամանակ ունեք փուչիկ փչելու՝ երաշխավորված եք ականատես լինել կուզիկ, յուղ վառող, յուղոտ, անթրաշ, 06-նոց յեղափոխական էլչի բեյ մուրազի իջևանացմանը Սերոժի ու ԼՏՊ-ի հարեւանությամբ:
    Արարիչը դրնց «լիազորություն» չի տվել մարդկային ճակատագրերի հետ խաղալու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031