Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով

Օգոստոս 08,2019 16:41

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի  2-ի 1085-Ն որոշման մեջ՝  նպատակ ունենալով հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը: Արդյունքում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:

Վարչապետ Փաշինյանը հարցի առնչությամբ նշել է. «Իհարկե, գումարները շատ սիմվոլիկ են, բայց նաև արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որ ունենք, և մեր որոշումն էլ, ըստ էության, սիմվոլիկ է: Մենք բազայի հետ համեմատած էականորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում՝ նույնիսկ կրկնակիից ավելի: Կարծում եմ՝ շատ սիմվոլիկ և կարևոր քայլ է, բայց արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն, և հույս ունենք, որ առաջիկայում, հետագայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք նաև բացարձակ գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն: Մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին մաղթենք բարի ծառայություն և հույս ունենք, որ իսկապես գոհ կլինեք կառավարության այս որոշումից»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031