Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցը «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին. պահանջում են քրգործ հարուցել

Օգոստոս 08,2019 12:42

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության վերաբերյալ. «BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնիսկ տեսականորեն չէր կարող լինել, հետևաբար հարկ չեմ համարում անդրադառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք:

Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որը իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:

Ի՞նչ է սա . . .

Ինչպե՞ս է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցը «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին:

Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը:

ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարություն տարածի և, կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը:

Եթե ՀՔԾ-ը հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելիություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն:

Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր.-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342 և 299 հոդվածների հատկանիշներով:

Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերը օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր և միայն իշխանության կորուստը ուղղակի փրկություն կլինի նրանց համար:

Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ»:

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն արձագանքել է այս հաղորդմանը. «Միանում եմ Արթուր Ղազինյանի դիրքորոշմանը՝ BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։

Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։

Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031