Համահայկական խաղերի ծրագրով լողի մրցումներն անցկացվելու են Դավիթ Համբարձումյանի անվան գրացատկի մանկապատանեկան մարզադպրոցում: Պայքարը տեւելու է երեք օր՝ օգոստոսի 10-ին, 11-ին եւ 12-ին: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մասնակցության հայտերը պետք է ներկայացնել մարզադպրոց օգոստոսի 9-ին, մինչեւ ժամը 11:00-ն:
Մասնակիցներին յուրաքանչյուր մրցումային օր ժամը 9:00-ից կընձեռվի մեկ ժամ մարզվելու հնարավորություն, իսկ մրցումների մեկնարկը կտրվի 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ