Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վազգեն Սիսլյան. «Պետք չէ ուրախանալ Մասիս սարի գեղեցկությամբ, քանի դեռ այն մերը չէ»

Օգոստոս 07,2019 21:55

«Եռաբլուր»-ում այսօր հավաքվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկները, ԱՍԱԼԱ-ի նահատակների հարազատներն ու ժառանգները՝ հուշաքարի մոտ ոգեկոչելու զոհված մարտիկների հիշատակը: 37 տարի առաջ՝ 1982 թ. օգոստոսի 7-ին, ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը: «1983թ.-ի այս օրը մեր երկու ընկերները հարձակվեցին թուրքական օդակայանի վրա, որը հսկում էր հիմնականում թուրքական բանակը: Շատերը դրանում քաղաքական բան են տեսնում, բայց այն բանակի հսկողության ներքո էր: Զոհրապը ռումբեր պայթեցրեց, բարձրաստիճան զինվորականներ սպանվեցին: Լեւոն Էքմեքճյանն էլ ծանր վիրավորվեց, բռնվեց, եւ մեկ տարի անց կախաղան բարձրացվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Նրա բնորոշմամբ՝ օդակայանի գրավման գործողությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, ուստի ԱՍԱԼԱ-ն որոշեց Թուրքիայի հողում նահատակված իր ընկերների հիշատակի օր սահմանել: Վազգեն Սիսլյանի խոսքով՝ գործողության ուղերձն է՝ ապրել հայ, մնալ հայ եւ հավատարիմ մնալ հայի պայքարին եւ իրավունքներին. «Պետք չէ ուրախանալ Մասիս սարի գեղեցկությամբ, քանի դեռ այն մերը չէ…եթե ուրախանում ենք, ուրեմն պետք է ազատենք այն գերությունից, չէ՞…ճիշտն ասած՝ ես չեմ սպասում, որ «Կարին» գործողությունը ներկայիս ՀՀ-ում քաղաքական գնահատականի արժանանա, որովհետեւ ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն ավելի կարեւոր է, քան քաղաքական մարդկանց: Եթե ոմանք կարծում են, որ մեր պայքարն արկածախնդրություն էր կամ հետաքրքրություն, սխալվում են: Շատերն են այդպես՝ սխալ մտածում, բայց մենք հո գիտենք, թե ինչ ծանր բեռ ենք կրել: Մեկը մեզ անվանում է «ահաբեկիչ», մյուսը՝ քննադատում, բայց ոչինչ, բոլորին էլ կդիմանանք(ժպտում է.-խմբ.)»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031