Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող 28-րդ Կավալա Օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ չեխ շախմատիստ Պլատ Վոյտեխի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հունաստանում ուժեղագույնների «A» խմբում հանդես են գալիս նաեւ Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ