Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարակմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC-ի դեպքում չի բացառվում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ քրեական գործի իրական շահերից ելնելով հոդված հրապարակեն:
Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»:
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ
Կարդացեք նաև