Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարինե Խաչատրյան. Լավ «ժառանգություն» չեմ ստացել, և վատը ձևավորվել է ավելի շատ սուբյեկտիվ . «Ա1+»

Օգոստոս 07,2019 16:06

«Ա1+»-ի հարցազրույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանի հետ։

Տիկին Խաչատրյան, որպես մշակույթի վարչության փոխնախարար ի՞նչ «ժառանգություն» ստացաք և ի՞նչն եք պատրաստվում փոխել։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ լավ «ժառանգություն» չեմ ստացել, և վատը ձևավորվել է ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով։ Թերևս, ամենակարևորը և ամենադժվար լուծելի խնդիրը, իմ կարծիքով, աշխատանքի հանդեպ մարդկանց վերաբերմունքն է եղել, և այն շարունակվում է իներցիայով։ Մենք սովոր չենք աշխատելու։ Սա ինձ համար տխուր է արձանագրել, սակայն այդպես է։ Սովոր չենք նախաձեռնող լինել, «հավես» չունենք, այսինքն՝ «յոլա գնալու» հոգեբանությունը, ցավոք, նաև մշակույթի ոլորտում շատ խորը նստած է։ Անելիքները չափազանց շատ են և հիմա, որպեսզի մարդկանց դրդապատճառը, կամ շարժառիթը փոխվի, մեծ գործ պետք է կատարել։

Հաճախ կարելի է լսել, որ մարդիկ բողոքում են ցածր աշխատավարձից և ասում, որ «ինչքան ստանում են, «այնքանի» էլ աշխատում են»։ Միգուցե նախաձեռնող չլինելու, «հավես» չունենալու, «յոլա գնալու» հոգեբանությունը այստեղի՞ց է գալիս։

Մինչ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելը՝ աշխատել եմ պետական հիմնարկում և վստահաբար կարող եմ ասել, որ այնտեղ էլ կար աշխատանքի հանդեպ նույն «չաշխատելու» հակումը։ Սակայն երբ ղեկավարը կարողանում է փոխել մարդկանց մոտիվացիան աշխատանքի հանդեպ, նրանք հասկանում են, որ ավելին անելու և արդյունք ստանալու դեպքում նաև ավելի լավ ֆինանսական վիճակում կհայտնվես։ Թանգարանի փորձը ցույց տվեց, որ լավ աշխատանքի արդյունքում աշխատողները հավելավճարներ էին ստանում, քանի որ լավ աշխատանքը նաև լավ գումար է բերում, որն էլ իր հերթին նպաստում է թե՛ կենսամակարդակի բարձրացմանը, թե՛ նոր ծրագրերի իրականացմանը։ Այսինքն՝ սա շղթա է։ Պետք է լավ աշխատես, որ լավ ապրես։ Ուրիշ ճանապարհ չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել