Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը` թոշակառու ուսուցիչների ճակատագրի մասին

Օգոստոս 07,2019 15:23

Aravot.am-ը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հետաքրքրվեց` ի՞նչ ճակատագիր է սպասվում կենսաթոշակային տարիքի շուրջ 2500 մանկավարժներին:

«Երբ ուսուցիչը հասնում է կենսաթոշակային տարիքի, այսինքն` լրանում է նրա 63 տարին, Աշխատանքային օրենսգրքով նա կարող է գնալ թոշակի: Եթե այդ ընթացքում դպրոցի տնօրենը նրա հետ կնքված պայմանագիրը չի դարձնում որոշակի ժամկետով կամ չի խզում, այդ աշխատակիցը շարունակում է աշխատել դպրոցում, իսկ նրա պայմանագիրը դառնում է անժամկետ:

Որոշումը` խզվի պայմանագիրը կամ շարունակի աշխատակիցը աշխատել, կայացնում է տնօրենը: Նույն կարգը, սակայն, չի գործում տնօրենների դեպքում: Լիազոր մարմնի` քաղաքապետարանի, մարզպետարանի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ է կնքված նրանց պայմանագիրը, եւ կարգի համաձայն տնօրենը գնում է թոշակի: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց մնալ-չմնալու որոշումը կայացվում է տնօրենի կողմից:

Ու այդ որոշումը կարող է պայմանավորված լինել անհրաժեշտության հանգամանքով, օրինակ` գյուղական դպրոցում համապատասխան մասնագետների բացակայությամբ, երիտասարդ մասնագետի առկայությամբ, որը գալիս է փոխարինելու կենսաթոշակային տարիքի հասած ուսուցչին»,- Aravot.am-ին հայտնեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մանանա says:

    Հարգելի խոսնակ Հետաքրքիր է էդ օրենքն ու կանոները տարածվում ա Մարտունի քաղաքի վրա?
    Հետո էլ պետք ա ստուգել 65-ն անց կանանց և զռամյալ կանանց հոգեկան վիջակը,նոր ընդունել աշխատանկի :Այդ տարիքում շատերը կորցնում են իրենց հավասարակշռությունը: Մի 65 տարին անց զառամյալ կին տնորեն ծեծում է ու ստրկացնում իր աշխատողներին ու երեխաներին:

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Մանանա, կարող ե՞ք կոնկրետ գրել, թե Մարտունու որ դպրոցի մասին է խոսքը: Կարող եք մանրամասների համար մեզ գրել [email protected] հասցեով:
    Հարգանքով` Գոհար Հակոբյան

  3. Վարդան says:

    Նրան բոլորն են ճանաչում,եզակի դեմք է պատմության մեջ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031