Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևյան կամրջից նետված աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոս 07,2019 15:18

Օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:

Փրկարարները պատգարակով քաղաքացուն դուրս են բերել կիրճից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

https://www.youtube.com/watch?v=jxXYxfpBz1o

 ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031