Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման բան լիներ, վաղուց աղմուկը լսած կլինեիք». Քոչարյանի պաշտպանը՝ BBC-ի աղմկոտ հոդվածի մասին

Օգոստոս 07,2019 13:48

«Գործի նյութերում նման հանգամանքներ չկան»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով BBC-ի տրամադրության տակ հայտնված տվյալներին, ըստ որոնց՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նախագահականում Արցախից բերված հատուկ ջոկատայինների խումբ է պահվել, որին այցելել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց՝ BBC-ի հոդվածում հղումն արվում է նշյալ «ջոկատը» ղեկավարած Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությանը. «Եթե քննիչը հարցադրում է արել ինչ-ինչ հանգամանքների մասին, դա չի նշանակում, որ գործով դա հաստատվել է: Չկա մեկ ցուցմունք, որով այդ հանգամանքը հաստատված է: Եթե լիներ, վաղուց աղմուկը լսած կլինեիք, վաղուց դա մեղադրական եզրակացության մեջ ներառված կլիներ»:

Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մամուլում հրապարակված ցուցմունքներից կարելի է տեսնել քննիչների հարցաքննությունների որակը. «Հնարավոր է՝ սադրիչ հարցեր տան: Վկային իրավական բնույթի հարցեր են տվել: Նման որակով քննության պարագայում հարցերը հերքվել են հենց վկաների կողմից»:

Խուդոյանն էլ իր հերթին պնդեց, որ BBC-ում հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը եւ չի բխում գործի նյութերից:

Արամ Օրբելյանն էլ անդրադարձավ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Մարտի մեկի գործի որոշակի փաստաթղթեր են անհետացել: «Կդժվարանամ ասել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, բայց մենք դիմել էին քննչական մարմին, որպեսզի ստանանք գործի նյութերի՝ մեզ առնչվող մասի պատճեն: Ընդհանուր 500-600 հատոր է գործը: Գտնում ենք, որ չնայած մի շարք իրավական խնդիրներին, հատորներում առկա որոշ նյութեր հակասում են մեղադրանքում դրված ձեւակերպումներին: Մեզ մերժել են տրամադրել գործի նյութերն ամբողջությամբ, ուստի չենք կարող ասել՝ ի՞նչն է անհետացել, իսկ ինչը՝ ոչ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2326209111024380/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031