ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում շնորհակալ են Հայաստանին ու հայ ժողովրդին ամառային արձակուրդներին Սև ծովի ափն ընտրելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին` մեկնաբանելով 2019 թվականի հուլիսի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Վերջին տվյալների համաձայն` Հայաստանն այն երկրների հնգյակում է, որոնց քաղաքացիներն ամենաշատն են Վրաստան այցելում։ Մեր երկիրը չորրորդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանից, Ռուսաստանից ու Թուրքիայից հետո։ Միաժամանակ հուլիսին հայաստանցի այցելուների թիվն ավելացել է 3,2%–ով։
«Հուլիսին Հայաստանից եկող այցելուների թիվն աճել է։ Մենք շնորհակալ ենք դրա համար Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նրանք աջակցեցին մեր երկրին դժվարին պահին»,–ասել է Ալավերդաշվիլին։
Նրա խոսքով` ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացնում են Վրաստանի առողջարաններում, սակայն մեծ մասը ծովափնյա հանգիստ է նախընտրում։ Նա հիշեցրեց, որ ռուս–վրացական հարաբերությունների լարվածության պատճառով ամենաշատը տուժել են հյուրատներն ու Վրաստանի սևծովյա առողջարանները։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում