Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. Սա ուղղակի աբսուրդ է, չէի պատկերացնում, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ

Օգոստոս 07,2019 10:50

Սիրելի հայրենակիցներ, մարզասեր հասարակություն, ինչպես խոստացել էի, ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմից հեռացնելու որոշմանը:

Այժմ այն հասանելի է և հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀԱՕԿ-ի ակնհայտ ապօրինության մասին: Մասնավորապես՝ որոշման մեջ նշվել են «փաստեր», որոնցից նույնիսկ որևէ մեկը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը:

1. ՀԱՕԿ-ի Կանոնադրական պահանջները չկատարելը,

2. ՀԱՕԿ-ի շահերը արհամարհելը

3. ՀԱՕԿ-ի հեղինակությունը գիտակցաբար վարկաբեկելը,

4. ՄՕԿ-ի օլիմպիական խարտիայով սահմանված սպորտում խտրականություն դրսևորելը,

5. Օլիմպիական խարտիայի դրույթները խախտելը,

6. ԱԻԲԱ-ի կանոնները խախտելը,

7. ԱԻԲԱ-ի կողմից սահմանված պարտականությունները չկատարելը

Հարգելիներս, հավաստիացնում եմ, որ նշվածն իրականությանը համապատասխանելու դեպքում գոնե որոշման մեջ պետք է նշվեր այն փաստական հանգամանքը (նկարագրությունը) որի հիման վրա կարելի էր որոշում գրել: Օրինակ՝ մի հատ ԱԻԲԱ-ի որոշում, որով Ֆեդերացիային պարտավորեցրել են ինչ որ բան անել, բայց Ֆեդերացիան հրաժարվել է: Սա ուղղակի աբսուրդ է, չէի պատկերացնում, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ:
Ամփոփելով խոսքս՝ տեղեկացնում եմ, որ չենք հանդուրժելու դիլետանտությունը և բողոքարկելու ենք այս փաստազուրկ, չպատճառաբանված և չհիմնավորված որոշումը:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար

Հ. Գ. Ձեզ եմ ներկայացնում ԱԻԲԱ-ից ստացած գրությունը այն մասին, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան միակ ճանաչված կառույցն է Հայաստանի Հանրապետությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031