Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիք Մանուկյան. «Ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր». «Ժողովուրդ»

Օգոստոս 07,2019 10:07

Երեւան-Սեւան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն է եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետեւանքով վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, եւ ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել, եւ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

Ու մինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել: ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց. «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի: Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրե՛ք …. հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է եւ ամենակարեւոր ճանապարհն է. եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ ….. միջպետական ճանապարհին…. ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր. որեւէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ:

Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։ Մեր այն հարցին` այդ դեպքում ինչու են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել իրենից վրեժխնդիր լինել, ԱԺ նախկին պատգամավորը ասաց, որ չգիտի. «Իրենցից պետք է հարցնեք` ինչի, եւ իրենց ով ասեց` գնացե՛ք արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել, կամ իրենց ով է կազմակերպել, որ գան նման բան անեն: Վերջ, է՛լ որեւէ բան չեմ կարող ասել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031