Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նպատակներն իրագործելի են, եթե…

Օգոստոս 07,2019 10:00

Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք:

1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես՝ «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ՝ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»:

2/ Հեգնական-չարախոսական. «Նյու-Վասյուկի», «դատարկախոսություն» եւ այլն:

Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում, եւ նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը:

Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ՝ տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երեւույթ է բազմաթիվ երկրների համար՝ դա, բացի ամեն ինչից, հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին՝ հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպե՞ս անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ. պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում՝ այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի՝ «այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել՝ հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով»: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր:

Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ, հասկանալի, ընդունելի: «Ղարաբաղը մերն է»՝ բոլորը համաձայն են եւ պատրաստ են դրա համար պայքարել: «Մերժենք Սերժին»՝ մարդիկ վստահ էին, որ դա կլուծի իրենց խնդիրները: Իսկ հիմա համեմատեք՝ «կառուցենք իրավական պետություն»՝ Աստված գիտի, թե ինչ է դա նշանակում:

…Որպեսզի 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, ողջ ազգը պետք է շնչի ֆուտբոլով: Հենց ֆուտբոլով, ոչ թե բուքմեյքերական գրասենյակներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Առկայ միտումներն աչքիս առաջ ունենալով՝ իմ խորին համոզմամբ 2050-ին Հայաստանի բնակչութիւնը 3 մլն-ից պակաս է լինելու։ Հաւանաբար՝ 2.5 մլն.։

  2. Ruben says:

    «Սուտլիկ Որսկանը» ու նրա «Անխելք մարդը»:

  3. Քաղաքացի says:

    Հեղափոխությունը, կամ ինչպես ցանկանում եք կոչեք, վեր հանեց ևս մեկ, շատ կարևոր, նույնիսկ որոշիչ և ինչ որ տեղ, անսպասելի մի հանգամանք, այն է՝ մեր հասարակության գիտակցության հարցը։ Կարելի է փաստել, որ մենք պատրաստ չենք մարսել ընձեռնված այս հնարավորությունը և փորձել ստեղծել քիչ թե շատ նորմալ երկիր։ Այսօրվա իրողությունը դրա վառ ապացույցն է։ Ազգովի կանգնեցին դեն նետելու այն, ինչը որ պիտի դեն նետվեր, այստեղ երկու կարծիք լինել չէր կարող, սակայն արդեն հաջորդ քայլում սկսվեց այն, ինչը որ բնորոշ է մեր հասարակությանը՝ հանրային շահ հասկածության իսպառ բացակայություն (եղունգ ունես գլուխդ քորի), օրենքի դաշտում գոյատևելու պատկերացման բացակայություն (դրա համար եմ Նիկոլին սատարել, որ այսօր հարկեր վճարեմ), նախնադարյան տգիտություն (Եվրոպացի աշակերտուհին աշխարհի կլիմայական հարցերի շուրջ մի ամբողջ շարժում է առաջնորդում, իսկ մերոնք մայրուղիներ են փակում անտառները հատելու համար), «գիտակների», չկամների և ինչ-ինչ հողի վրա խեղաթյուրվածների բավականին մեծ զանգված։ Վերենշված զանգվածի չափաբաժինը մեր սակավաթիվ բնակչության համար շատ մեծ է։ Իհարկե, այս ամենը ունի արմատներ, որոնցից մեկը այն համակարգն է, որի ներքո ձևավորվել է մեր հասարակությունը ։ Սակայն այստեղ կան և ազգային որոշակի նրբություններ՝ մենք մի բռունցք կդառնանք և կցուցաբերենք աշխարհն ապշեցնող դրսևորումներ աղետների ժամանակ, սակայն առօրյայում, եթե փորձես մեկին կարգի հրավիրել ակընհայտ սխալ վարքի համար, լինի դա աշխատավայրում կամ փողոցում, կմնաս միայնակ։ Գերմանացիները միշտ առանձնացել են իրենց «գործ տվողությամբ», դա նրանց ազգային նկարագրի հատկանիշներից մեկն է։ Նրանց համար կարգ ու կանոնը՝ ordnung, գոյատևման ոճ է։ Եվ զարմանալի չէ, որ այսօր ունեն նման երկիր։ Նիկոլը, բոլոր ենթադրվող (ապագան ցույց կտա) սխալներով ու վրիպումներով հանդերձ, բառիս լավ իմաստով (հիշեցի Չարենցին), խելագառ է, իսկ այն, որ ազնիվ է, դա կասկածից վեր է։ Նա հավատում է և ուզում է, որ մենք էլ հավատանք, որ կարող ենք ինչ ոչ բան փոխել։ Եվ չսատարել իրեն, նշանակում է հերթական անգամ բաց թողնել նորմալ երկիր կառուցելու հնարավորությունը։ Այսքան հիասթափություններից, ստից և ստորություններից հետո հասարակ աշխատավոր մարդը հավատալու պահանջ ունի։ Վերադառնալով հեղինակի նախորդ հոդվածում հնչեցրած հարցին՝ արդյո ՞ք ուզում է, կամ պատրա ՞ստ է մեր հասարակությունը գնալ փոփոխություններին ընդհառաջ, այս պահի դրությամբ ցավով կարող ենք նշել, որ մեր հասարակությունը իր գիտակցությունով շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան թալանված երկիրը։

    • Ruben says:

      «(դրա համար եմ Նիկոլին սատարել, որ այսօր հարկեր վճարեմ)»
      «Все другие личности и группы в обществе (за исключением отдельно взятых преступников, таких, как воры и грабители банков) приобретают свой доход на основе добровольных контрактов: или продавая товары и услуги потребителям, или посредством акта дарения (то есть членство в клубе или ассоциации, завещание наследства, получение наследства). Только государство добывает свой доход посредством насилия, угрожая ужасными взысканиями, если доход не появляется. Такое насилие известно как налогообложение, хотя в менее развитые времена его называли данью. Налогообложение — это попросту чистое воровство, и воровство это — поразительных масштабов, с которыми ни один преступник и не сравнится. Это принудительное изъятие собственности жителей или подданных государства».
      Murray Newton Rothbard

  4. Garo says:

    Պարոն Աբրահամյան Նիկոլը ինքնել չի հավատում իր ասածին:
    Կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվածա տարեկան 5տոկոս աճ:
    Իսկ էտ տեմպով 30տարում ՀՆԱ – ն ընդամենը 4,5անգամ կմեծանա:

    Տենց ելույթները հիշացնումա սովետի կենտկոմի քարտուղարների ելույթները, հնգամյակը 5տարում, կոմունիզմը մոտ է:

    Իսրականում ժողվուրդը երբեքել չի կարա միասնական լինի ու բոլորով մի նպատակ դնեն, հո նախիր չենք:
    Բոլորը ունեն իրար հակադիր շահեր: Ասենք երկրի շահի տեսակետից ձեռնտույա որ շոր կոշիկ լոլիկ ամեն ինչ միայն Հայաստանում արտադրվի, բայց միշտել կլինեն “հակաազգայիններ” ով կգնա ու էտ շորը Թուրքիայից կբերի կնպաստի Թուրքիայի ՀՆԱ-ի աճին ու չի նպաստի մեր ՀՆԱ-ի 15 -ապատկմանը:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ասենք միհատ հակազգային էթըմա թուրքյա շորբերելու հետա գալի սահմանին ասըմ են ապե հըմի պտի 15անքամ շատ մուծվես վորտեվ ազգային նախիրը ուզըմա իրա ՀՆԱ-ն բազմապատկի ոչթե թուրքյայի: Հակազգային մանրապճեղը ասըմա վայքու արա էսուրեմ ընգե արա էսինչա կատարվըմ արա վերչը ջոգըմա վոր վարյանտ յոխտուր ու էս անքամ բեսամթ տակա տվել ու հելնըմ գնըմա Գյումրի տեքստիլի փողոցը փակի… 🙂

      • Ruben says:

        Հայաստանի քաղաքացիներին և ընդհանրապես հայերին արգելել ներդրումներ կատարել Թուրքիայում և Ադրբեջանում:
        Ամբողջությամբ արգելեք թուրքական և ադրբեջանական ապրանքների ներմուծումը:

      • Ruben says:

        Եվրասիական տնտեսական միության անդամներից (դաշնակիցներից)
        պահանջել կիրառել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

  5. Քաղաքացի says:

    Ruben, Вы слишком глубоко копнули, Пашинян этого не потянет.

  6. Քաղաքացի says:

    Հարգելի Garo, եթե մարդը ուզում է հասնել ինչ-որ նպատակի, նա հավատում է, նա պարտավոր է հավատալ։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մարդկանց սպասելիքները շատ մեծ են, խնդիրները բազում, իսկ հավատը և ինչ-որ տեղ ռոմանտիզմը, կարծում եմ, նրա հոգեբանական ռեսուրսն է։ Դուք կարող եք չհավատալ, դա Ձեր ընտրությունն է և Ձեր իրավունքը, նամանավանդ, որ խաբված ենք եղել ազգովի ոչ մեկ անգամ։ Այսօր չհավատալու ոչ մի բարոյական իրավունք չունենք և, ընդհանրապես, նորմալ մարդը չհավատալու (հոռետեսության մասին չէ խոսքը) իրավունք չունի, քանի դեռ չի ապացուցվել հակառակը։ Ինչպես ասում են, կաթից այրվեցինք, հիմա ջրին ենք փչում։

  7. Alfred says:

    փաշինյանը մերժեց նախորդ իշխանության գրեթե բոլոր ծրագրերը։ինշու պետք է հաջորդ իշխանությունը շարունակի Նիկոլի ծրագրերը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031