Ստեփանակերտի մարզադաշտում ողջունելով 7-րդ Համահայկական խաղերի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր տոն է, քանի որ աշխարհի տարբեր կողմերից հայությունը մեկտեղվել է հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում:
«Մենք վայելում ենք միասին, իրար հետ լինելու երջանկությունը, որովհետեւ մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի, Արտաշես Արքայի, Մեսրոպ Մաշտոցի եւ Գրիգոր Նարեկացու արյունը: Եվ մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք»,-ասաց ՀՀ վարչապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ