Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն նաեւ հայտնեց, որ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերել է «Մարտի 1-ին»․ «Եկեք մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ ՝ այո, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «News.am»-ի կայքում: