Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհասկանալի է, թե դուք ի՞նչ եք անում». Սուրեն Սահակյանը՝ Էդմոն Մարուքյանին. «Ա1+»

Օգոստոս 06,2019 20:44

Մայիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՔՈ-ն հայտարարել էր, որ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ սրճարանի համասեփականատեր լինելու և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերով դիմելու  է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանն ասաց, որ Էթիկայի հանձնաժողովից իրենց պատասխանել են,որ Ջուլֆալակյանի մասով թղթային տարբերակում նշված է, որ նա «Փարիզյան սուրճ» սրճարանի համասեփականատեր է եղել (մայիսի 29-ին ի պատասխան «Քաղաքացու որոշման» հայտարարության՝Ջուլֆալակյանն ասել էր, որ սրճարանի իր մասնաբաժինը հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն, ինչպես նաև, որ սրճարանի իր մասնաբաժին արդեն իսկ վաճառել է)։

«Քաղաքացու որոշում»-ը նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցը քննելու մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար նամակներով դիմել էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։

ՔՈ քարտուղարն ասաց, որ Արարատ Միրզոյանը դեռևս չի պատասխանել իրենց նամակին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողով ձևավորելու առաջարկությամբ հանդես գա, «Լուսավոր Հայաստան»-ը կողմ կարտահայտվի։

«Այդ դեպքում անհասկանալի է, թե դուք ի՞նչ եք անում, թե մեծամասնությունը պիտի համաձայն լիներ, դուք էլ կողմ կամ դեմ լինեք։ Իրենց (ԼՀ պատգամավորների – հեղ․) լիազորությունների մեջ է մտնում առաջարկելը Էթիկայի հանձնաժողով ձևավորել»,- հարցադրում  է  անում Սուրեն Սահակյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031