Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 87 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը Վարշավայում անցկացված Poland Open-ի եզրափակչում վիճարկել են հաղթողի կոչումը: Համառ պայքարում հաջողությունն ուղեկցել է Արթուր Շահինյանին, որն էլ բարձրացել է պատվո պատվանդանի առաջին աստիճան:
Նախորդ օրը ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը, որը հանդես է եկել 72 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ