Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին՝ վտանգ տեսնո՞ւմ է, որ Արցախում կան որոշ ուժեր, որոնք փորձում են դրսի ուժեր ներգրավելով մասնակցել Արցախի ներքաղաքական գործընթացներում, ասաց, որ տեղեկացված չէ այդ մասին:
Հարությունյանը, սակայն, չբացառեց, որ նման փորձ կարող է լինել. «Եկեք չբացառենք, քանի որ տարածաշրջանը հետաքրքիր է չակերտավոր շատ-շատ ուժերի համար: Գիտենք, այդ ուժերը, կենտրոնները, որոնք կարող են Արցախը օգտագործելով տարածաշրջանը ապակայունացնել եւ դավադիր քայլերով փորձել մասնակցություն ունենալ: Ես ողջունում եմ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ պետք է արմատախիլ անենք նման ուժերը եւ չպետք է թույլատրենք որեւէ նման մասնակցություն»:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
Տարօրինակ է.
մարդ, ով անթաքույց նախագահական ամբիցիաներ ունի, չի պատկերացնում իր երկրի վիճակը, չգիտի, իր երկրի ներսում գործում են կամ չեն գործում դավադիր ուժեր։ Ենթադրություններ ով ասես կարող է անել, դրա համար պարտադիր չէ լինել նախագահացու։
Մյուս կողմից, մարդը չի վստահում իր երկրի ազգային անվտանգության համակարգին, եթե ենթադրում է, որ Արցախի չափ փոքր երկրում կարող են թաքուն կերպով գործել արտաքին դավադիր ուժեր։
Իսկ շատ-շատ ուժերին չակերտավոր չեն անվանում, դրանք կոչվում են արտաքին ուժային կենտրոններ (внешние центры силы)։ Եվ դրանք ոչ թե գործում են դավադիր կերպով, այլ սպասարկում են սեփական աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և այլն, շահերը։
Չի կարելի նախագահացու լինել նման պարզունակ քաղաքական բառապաշարով։