Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Միասնական թեկնածու չի լինելու, դուք ո՞վ եք, որ որոշեք. Թող իրենց «պապայի» տեղ չդնեն՝ ով առաջադրվի, ով՝ ոչ»

Օգոստոս 06,2019 18:25

«Չի՛ լինելու միասնական թեկնածու: «Ազատ Հայրենիք»-ը դեմ է միասնական թեկնածուին: Կարող են լինել կոալիցիաներ, պայմանավորվածություններ, համաձայնություններ, բայց միասնական թեկնածու…այդ լիազորությունը տրված է ժողովրդին»,-այսօր այս մասին հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հարությունյանը անդրադառնալով այն հայտարարություններին, թե Արցախում 2020 թվականի ընտրություններին պետք է լինի նախագահի մեկ միասնական թեկնածու, ասաց. «Համոզված եմ, որ Արցախում տեղի են ունենալու շատ թափանցիկ, կանոններին համապատասխան, ժողովրդավարական, օրինակելի ընտրություններ: Բայց ես չեմ կիսում այն միտքը, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, որոշ չակերտավոր գործիչներ, ուժեր հայտարարում են, որ Արցախում պետք է լինի միասնական թեկնածու: Որոշ կուսակցություններ, քաղաքական ուժեր հայտարարում են, որ չպետք է լինի վերարտադրություն: Ժողովո՛ւրդ, Արցախում ինչ իշխանություն է ձեւավորվելու՝ որոշելու է ժողովուրդն՝ ինքն իր կամարտահայտությամբ եւ ընտրությամբ: Հայտարարում են թե՝ 7-10 հոգի ընդհանուր թեկնածու պիտի լինի, միասնական թեկնածու, ցուցակում սրանք-նրանք չպետք է լինեն: Այսինքն, դուք ո՞վ եք, որ որոշեք: Կա Սահմանադրություն, դրան համապատասխան ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվելու եւ ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու նախագահը եւ խորհրդարանում ինչ քաղաքական ուժեր են ներկայացված լինելու: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ՝ եթե քաղաքական գործիչներ են, եւ ներկայացնել ծրագիր, իրենց «պապայի» տեղ չդնեն, իրենք որոշեն՝ ով ունի իրավունք առաջադրվելու եւ դառնա նախագահի թեկնածու: Գոնե հավաքեք ձեր շուրջը մի քանի հոգի կամ օրենքին համապատասխան քաղաքական ուժ ձեւավորելու համար թիմ, որից հետո քաղաքական հայտարարություն արեք»:

Հարությունյանը հայտարարեց՝ չի կիսում այն տեսակետը, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա մինչ ընտրությունները, ինչ-որ չեզոք անձ լինի եւ այլն. «Երկրի ղեկավարի կազմի ընտրության իրավունքը տրված է ժողովրդին, ո՛չ Սամվել Բաբայանը, ո՛չ Արայիկ Հարությունյանն իրավունք չունեն թելադրելու քաղաքական գործընթացներում, մենք կարող ենք քաղաքական գործընթացներին մասնակցել: Համոզված եմ, ե՛ւ մեր, ե՛ւ Սամվել Բաբայանի գիտակցությունն այնքան բարձր է, որ թույլ չենք տալու պառակտումներ, ընդվզումներ, մեզ համար ոչ հաճելի իրադարձություններ լինեն: Ամեն ինչ պետք է որոշվի կլոր սեղանի շուրջ, բանակցություններով: Եթե Սամվել Բաբայանն ունի առաջարկություններ, մենք հագում ենք եւ քննարկելու ենք»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031