Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տալու Արցախում որեւէ սպառնալիք կամ հակաիշխանական ուժեր ձեւավորվեն Հայաստանի ժողովրդի ընտրած իշխանության դեմ»

Օգոստոս 06,2019 18:45

«Որեւէ մեսիջ չի եղել, Ղարաբաղում պետք է տեղի ունենան ժողովրդավարական թափանցիկ ընտրություններ, որոնց ընթացքում պետք է բացառվի բռնությունը եւ օրենքից դուրս ցանկացած քայլ»,-այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ իշխանությունը միշտ ունեցել է իր թեկնածուն Արցախում, ով այսօրվա իշխանության նախընտրած թեկնածուն, արդյոք հասկանալի է «մեսիջը»:

Հարությունյանը հայտարարեց. «Թույլ չենք տալու Արցախում որեւէ սպառնալիք կամ հակաիշխանական ուժեր ձեւավորվեն Հայաստանի ժողովրդի ընտրած իշխանության դեմ ։ Սրանից ավել ի՞նչ պետք է ասենք: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների դեմ շարժում կամ քայլ արվի, ժողովուրդը դա թույլ չի տա, որովհետեւ մենք մի ժողովուրդ ենք, քույրեր ու եղբայրներ ենք»:

Հարությունյանն ասաց՝ Արցախում լինելու են ընտրություններ եւ Հայաստանը պետք է հարգի.«Կա պայմանավորվածություն, մենք ունենք ընդհանուր օրակարգ, միասնական նպատակներ»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031