Ուռեկի, Շեքվեթիլի եւ Անակլիա տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը
Օգոստոս 06,2019 17:48
Տեղեկացնում ենք, որ Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։
Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։
Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: