Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գեւորգյան. «Եթե դա հնարավոր է որեւէ երկրում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում»

Օգոստոս 06,2019 17:37

Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն: Արդեն երկրորդ օրն է գումարել-հանել իմացող մի քանի օգտատերեր «հիմնավոր» հակափաստարկներ են բերում, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը չի կարող լինել 5 միլիոն: Հիմա առաջարկում եմ մի կողմ դնել կալկուլյատորները ու ծանոթանալ ընդամենը երկու փաստի հետ:

Փաստ 1. 1948 թվականին, երբ Իսրայելը ստացավ պետության կարգավիճակ, այդ երկրի բնակչությունը 873 հազար էր: 12 տարի անց՝ 1960 թվականին, Իսրայելի բնակչությունը արդեն գերազանցում էր 2 միլիոնը: 1970 թվականին այդ երկրի բնակչությունը արդեն 3 միլիոն էր: 1980 թվականին՝ մոտ 4 միլիոն: 1990 թվականին՝ 5 միլիոն: 2000 թվականին՝ 6.4 միլիոն, 2010 թվականին՝ 7.8 միլիոն…: Այսինքն 30 տարում որեւէ երկրում բնակչության թիվը կարող է կրկնապատկվել ու եռապատկվել եւ դա հիմնականում շնորհիվ զանգվածային ներգաղթի: Ընդ որում` դա մի երկիր է, որը շրջապատված է թշնամիներով եւ պերմանենտ պատերազմների մեջ է եղել: Եթե դա հնարավոր է որեւէ երկրում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում:

Փաստ 2. 2018 թվականին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանողների թիվը 15 հազար 300-ով ավելին է եղել Հայաստանից մեկնողների թվից: Մինչ այդ, մասնավորապես 2017 թվականին մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 26 հազար 800-ով, 2016 թվականին՝ 48 հազար 100-ով, 2015 թվականին՝ 43 հազար 400 ով եւ այլն եւ այսպես շարունակ:

Կալկուլյատորը ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garo says:

    Թարսի պես բնակչության թիվը խելքին մոտիկա, որ կարա 5միլիոն լինի:
    Արտագաղթը կանգնելու, մի շարք պատճառներով:
    Նախ հիմնական արտագաղթողները արդեն գնացել են, կա կորիզ որ երբեք չի գնա:
    Նոր գնացողների համարել արտագաղթելը էդքան հեշտ չի. Արևմուտքում գնալով ներգաղթի օրենքները խստացնում են, Ռուսաստանի շինարական աշխատաշուկանել անվերջ մեծ չի, արդեն հագեցելա:

    Ավելի հեքիաթայաին են ՀՆԱ-ի թվերը:
    Որպեսզի 30տարում 15ապատկենք պետք է տարեկան միջինը 9,5տոկոս աճ լինի:

    Ընդ որում սկզբնական շրջանում պիտի լինի էտ միջինից շատ ավելի բարձր աճ, քանի որ բազան ցածրա, մի բանա աճել 12միլիարդից այլ բանա աճել 60միլիարդից:

    Նիկոլի ու Հայկի խնդիրը հիմա ոչ թե լայվեր անել. միտինգներ անել, ստատուսներ գրելը պետքա լինի, այլ օրուգիշեր աշխատել ու ապահովել տարեկան առնվազն 15տոկոս աճ մոտակա 5տարում:

  2. Garo says:

    Հա մոռացա ասեյի 5միլիոնից 1միլիոնը միայն հնդիկների հաշվին կարելիա ապահովել: Եթե տարեկան ընդամենը 20-25հազար ներգաղթեն գումարած բնական աճը:

  3. gohar says:

    Փաստ 1.
    Հրեաների հետ համեմատվելիս, չպետք է մոռանալ , որ
    1– Նրանց ամուսնությունները կատարվում եմ շատ վաղ հասակից
    2– Նրանց կանայք հաճախ զույգ զույգ են ծնում ՝ վկան երկտեղանոց մակնասայլակները, որոնց կողքով դժվարանում ես անցնել
    3– սկսվել է 3-ական ծնունդների դեպքերը ՝ եռտեղանոց սայլակների հանդիպելիս մայթը պիտի փոխես
    4–ծննդաբերությունից հետո հազիվ անցնում է մի 8-9 ամիս, նորի ծնունդն է սկսվում;
    5–Տղամարդիկ Մոզեսի պատգամն են հետևողական իրականացնում ՝գլուխները պատին խփելով ։ Իրենց ազգը պիտի բազմանա և դառնա ծովի ավազահատիկների չափ։
    Ինչու չէ՞, որ ․․․
    Դեհ թո՛ղ մեր կանայք էլ չ՛աշխատեն, պետությունից մեծ մեծ դոտացիաներ ստանան, ամուսինները լավ -լավ բիզնեսներ վարեն, հպարտ քայլվածքով երեխաներին առջևը գցած երեկոյան զբոսնեն , տուն վերադառնալուց էլ արդեն գցված ընթրիքի սեղանը օրհնեն ու․․․ նորից գործի անցնեն։
    5 միլիոնը այդ դեպքում 4 տարում էլ կիրագործեն;

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանիցսեղանը օրհնեն ու նոր

  4. Աբրահամյան says:

    Հարցը իրոք հաշվիչով լուծվող չէ: Բայց նաև նման պարզունակ դատողությամբ ու մակերեսային համեմատությամբ նույնպես հիմնավորվող չէ: Պետք Իսրաել պետության փորձը համալիր ուսուիմնասիրել ու փորձել որոշ տարրեր օգտագործել մեր երկրում՝ հաշվի անելով նաև մեր երկրի առանձնահատկությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031