Երեկ համահայկական հանրահավաքի ժամանակ ականատես եղա մի տհաճ իրավիճակի, երբ խուլիգան երիտասարդների մի խումբ, որոնց դեմքերը լի էին զայրույթով և զուրկ բանականությունից եւ ոչինչ չէին արտահայտում, փորձում էին խանգարել ժողովրդի կողմից ընտրված Արցախի Հանրապետության Նախագահի ելույթը՝ հնչեցնելով հանրահավաքի իմաստին և նպատակին հակասող բացականչություններ:
Դժվար չէ հասկանալ, թե ով է կանգնած այս ամենի ետևում: Մարդկանց մի խումբ, ովքեր ձգտում են ցանկացած եղանակով ապակայունացննել իրավիճակն Արցախում, որպեսզի հանցավոր և կեղտոտ գործերի պղտոր ջրում գտնեն իրենց «երջանկությունը»: Լավ է հանրահավաքի մասնակիցների մեծ մասը չաջակցեց մարդկային կերպարին և մարդկանց վարքին ոչ վայել հակասահմանադրական բացականչություններին:
Հանրահավաքից հետո ես զրուցել եմ շատ մարդկանց հետ, ովքեր իրենց վիրավորված էին զգում այդ խուլիգան երիտասարդների գործողություններից, որոնց ետևում կանգնած էր մի մարդ, ով վախի և չսիրելու զգացմունք էր ցանել մեր հասարակությունում նախորդ դարի 90-ական թվականների կեսերին: Այսօր էլ այդ մարդը փորձում է մեր հասարակությունում ստեղծել իրավիճակ, երբ մարդիկ իրար նկատմամբ լինեն անհամբեր, ատեն միմյանց, և նման ճանապարհով գալ իշխանության:
Կոչ եմ անում մեր երկրի բոլոր սթափ մտածող քաղաքացիներին աջակցել իմ նախաձեռնությանը և սոցիալական ցանցերում սկսել անժամկետ ֆլեշմոբ՝ Բակո Սահակյանն իմ Նախագահն է:Մեր հասարակությունում չկա վրեժխնդրություն:
Կարդացեք նաև
Կեցցե՛ Արցախի ժողովուրդը և նրա օրինական ընտրված Նախագահ Բակո Սահակյանը:
Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության հիմնադիր
Լուսանկարը՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: