Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է իրականում Սևանա լճի կանաչապատման դեմ պայքարի հիմնական միջոցը

Օգոստոս 06,2019 16:10
cuxak

Քաղցրահամ ջրերի թագուհի, հայոց աշխարհի մարգարիտ և համազգային պարծանք հանդիսացող Սևանա լիճը, տարիներ շարունակ հայտնվելով բարձիթողի և լքված վիճակում,  մի կողմից, անխնա շահագործվում և ենթարկվում է մարդկային տարաբնույթ շահախնդիր կամայականություններին, մյուս կողմից՝ դառնում այդ ամենի զոհն ու մշտապես վնասներ կրում, ինչը հատկապես վերջին երկու տարվա մեջ դարձել է խիստ ճգնաժամային։ Արդյունքում, այսօր աստիճանաբար կանաչապատող սրբագին դարձած համազգային լիճը սպառնում է վերածվել պոչամբարի, իսկ լճի համար պատասխանատվություն կրողները (հատկապես՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը)՝ դեռևս իրապես չեն գիտակցում այդ ամենի իրական վտանգն ու արժեքը՝ միայն նշելով մտահոգությունների և խնդիրների մասին՝ որևէ էական քայլեր այդուհանդերձ չձեռնարկելով։

Մինչ այդ, Սևանա լճի շուրջ ստեղծված խնդիրների վերաբերյալ, թվարկելով բազում պատճառներ (կոյուղաջրերի և կեղտաջրերի, թունաքիմիկատների և օրգանական նյութերի ներհոսքը, ֆոսֆորի չափաքանակի գերազանցումը, ափամերձ շրջանում թափոնների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը, «Արփա-Սևան» թունելներով չմշակված և կեղտոտ ջրերի ներհոսքը և այլն), դեռևս որևէ կողմից լսելի չեն դարձել այն փաստացի իրականության մասին, որ դեպի Սևանա լիճ թափվող 28 գետերից, այդ թվում՝ Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ձկնագետ և այլն, որոնք նույնպես անմշակ, կեղտոտ և վտանգավոր նյութեր են իրենց մեջ պարունակում և իրենց հետ լիճ բերում, մեծապես մաքրվում են հենց հիդրոկայանների կողմից, հատկապես՝ Արգիճի գետի վրա գործող։ Իսկ այդ գետերի վրա ջրամբարների կառուցումը (հատկապես՝ ամենախոշորներից՝ Արգիչի գետի վրա) մեծապես կնպաստի լճի մաքրման, հակականաչապատման և ջրիմուռատարածման դեմ աշխատանքների արդյունավետ իրականացմանը։

Այն, որ Սևանա լճի մաքրման և պահպանման գործում հիդրոկայանների դերն ու նշանակությունն անհամեմատելի բարձր է, այն որ դրանում ռազմավարական մեծ նշանակություն ունի ջրամբարաշինությունը, վեր է որևէ կասկածից։ Ընդ որում, այդ մասին ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է՝ խորապես ընդգծելով դրա գերանհրաժեշտության և գերարդյունավետ նշանակությունը։

Ի վերջո, լիահույս ենք, որ պատկան մարմինների կողմից առավելապես կդրսևորվի ողջամտություն և լրջախոհություն խնդրի կարևորության հանդեպ և օր առաջ սկիզբ կդրվի Սևանա լճի ավազանի գետավազաններում ջրամբարաշինությանն ու այդ համակարգի կայացմանը՝ խթանելով նաև հիդրոկայանների՝ որպես այդ թվում ջրերի մաքրման և պահպանման կարևորագույն ինստիտուտի զարգացմանն ու ամրապնդմանը։

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031