Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ. կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի հավանությունը կարող է հասարակական բախումների դրդապատճառ դառնալ

Օգոստոս 06,2019 15:46
hdk

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից և կից ներկայացրել է կուսակցության Հանրապետական խորհրդի հայտարարության տեքստը:

Եվս մեկ անգամ հատուկ շեշտում ենք, որ կառավարության կողմից կոնվենցիայի հավանությունը կարող է հասարակական բախումների դրդապատճառ դառնալ:

Կոչ ենք անում բոլոր՝ և քաղաքական, և հասարակական կառույցներին հանդես գալ մեկ պահանջով ՝ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը ՝ հետ կանչելով նախորդ իշխանությունների կողմից դրված ստորագրությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

Հասարակական-քաղաքական հանրությունը կրքոտ արձագանքում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման ՀՀ իշխանությունների մտադրությանը:

Հնչած կողմ և դեմ կարծիքները հասարակությունը բաժանել են երկու ծայրահեղ բևեռների, ինչը անթույլատրելի է մեր պետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում:

Հետաքրքրական է, որ Ստամբուլյան կոնվենցիային կողմ արտահայտվողները, այդ թվում ՀՀ Արդարադատության նախարարը ճարպկորեն խուսափում են պարզ պատասխաններից: Կոնվենցիայի հոդվածներում տեղ են գտել հասկացություններ և ձևակերպումներ, որոնց մեկնաբանությունը նախարարության կողմից, ավելի է համոզում, որ մենք գործ ունենք, քողարկված, երկիմաստ հասկացությունների հետ (հոդված 3 կետ բ, հոդված 3 կետ գ., հոդված 14, հոդված 4 կետ 3): Հրապարակված տեղեկանքը թվում է, թե միտումնավոր խճճել է ողջ իրավիճակը: Մասնավորապես, առաջին պլան է մղվում այն, որ կոնվենցիան չի նախատեսում երրորդ սեռ հասկացությունը, չի նախատեսում միասեռականների ամուսնություն, երեխաների որդեգրում նրանց կողմից և այլն: Իսկապես, կոնվենցիան ուղղակիորեն կամ բացահայտ կերպով դրանք չի նախատեսում, փոխարենը ներառում է արտահայտություններ և ձևակերպումներ, որոնք արդեն իսկ ենթադրում են վերը նշված կատեգորիաների անձանց արտոնյալ «իրավունքների» ամրագրումը: Այսպես օրինակ՝ «ամուսիններ» հասկացությունից բացի «զուգընկեր» հասկացությունը, «սոցիալական դեր, սոցիալական վարքագծեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար» հասկացությունը, «կարծրատիպերից զերծ գենդերային դեր», «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն» հասկացությունները:

ՀՀ օրենսդրությունը և, հատկապես, մայր օրենքը, հավասարապես պաշտպանում են բոլոր քաղաքացիների և անձանց իրավունքները: Ո՞րն է սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց ամեն կերպ առանձնացնելու, նրանց համար արտոնյալ իրավական կարգավորումներ սահմանելու պատճառը:

Կոնվենցիայի վավերացումը արդարացված կլիներ, եթե ՀՀ օրենքներում ամբողջովին ներառված չլինեին մարդու համապարփակ իրավունքները:

Սակայն մեր զարմանքն ավելացավ, երբ պարզ դարձավ, որ դեռևս 1979թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 13.10.1993թ.-ին ի թիվս 189 պետությունների: Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պետությունները ներկայացնում են զեկույցներ: Հայաստանը Կոմիտեին ներկայացրել է ընդհանուր թվով 6 զեկույց. առաջինը՝ 1996թ-ին, երկրորդը 1999թ.-ին, համատեղ երրորդը և չորրորդը՝ 2008թ.-ին, համատեղ հինգերորդը և վեցերորդը՝ 2014թ.-ին:

Հետևաբար, ի՞նչ պատճառաբանությամբ է վավերացման բերվում Ստամբուլյան կոնվենցիան, եթե չկա մեր հասարակական կյանք անընդունելի բարքեր, քարոզ ներմուծելու և ԼԳԲՏ ներկայցուցիչներին որոշակի արտոնյալ կարգավիճակ տալու հետին նպատակ, ինչը որ արդեն արել է Եվրոպան և ինչի դեմ անզոր եղան եվրոպական երկրների հասարակությունները:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից, հիմնավորելով դա նաև գործող, ավելի պարզ, հստակ ձևակերպումներով կոնվենցիայի առկայությամբ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միշտ պաշտպանել է ազգային արժեհամակարգին հարիր բարքերի զարգացումը և վճռական է անհրաժեշտ գործողություններով հավատարիմ լինել իր դիրքորոշմանը:

 

ՀԴԿ Հանրապետական Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031