Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էվելինա Ղուկասյան. «Հրազդան գետի հատվածում ամեն առավոտ բաց են թողնվում ինչ-որ վատ հոտ արձակող հեղուկ, փրփուր»

Օգոստոս 06,2019 14:59

«Մոտենում ենք, միգուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշեց՝ բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում, ըստ բնապահպանի, ճգնաժամային իրավիճակ է. «Սեւանը ծաղկում է, գնում է ճահճացում, ասում են՝ արդեն ինքնամաքրվեց: Ոչ, չի ինքնամաքրվել, սեզոնային է, իջել են հատակ ու ավելի է խորանալու ճահճացումը, որովհետև այնտեղ ջրիմուռները հոտում են, ինչը ջրի վրա բացասական է ազդում»:

Դանիելյանը որպես ճգնաժամային իրավիճակ նշեց արագիլների յուղանյութով պատվելը, հանքարդյունաաբերությունը եւ այլ խնդիրներ. «Պատասխանատուների սկզբունքն անտարբերությունն է: Ծանր մետաղներով ծածկել ենք երկիրը»: Դանիելյանը վստահեցրեց՝ Հայաստանը քաղցկեղային հիվանդություններով առաջատար երկրների շարքում է, եւ թեեւ բժիշկներն ասում են, թե քաղաքացիներն ուշ են դիմում բժիշկներին, սա ընդամենը փոքր պատճառ է, հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն ու ծանր մետաղներն են:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ նշեց՝ Հայաստանը մտնում է բնապահպանական ճգնաժամի փուլ: Ղուկասյանը անդրադառնալով արագիլների յուղանյութով պատվելուն, նշեց՝ այդպիսի աղտոտվածությունն ու կեղտը, յուղային զանգվածը՝ Հրազդանով մեկ չի կարող մնալ աննկատ, այդ երեւույթի առկայությունը, խոսում է այն մասին, որ պատասխանատու մարմինները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում խնդրին. «Մեր գիտարշավների ժամանակ բնակիչներից անընդհատ լսում ենք, որ Հրազդան գետի հատվածում, կաշվի գործարանից հետո ընկած տարածքում, ամեն առավոտ բաց են թողնվում ինչ-որ վատ հոտ արձակող հեղուկ, փրփուր եւա այլն: Եթե մենք լսել ենք, ուրեմն բնապահպանական տեսչությունն էլ լսած կլինի: Բացի այս, շրջակա միջավայրի նախարարությունն ու բնապահպանական տեսչությունը պետք է իմանան՝ գործ ունենք հատուկ պահպանվող տարածքի հետ, եւ այսօր կազմակերպել մի մեծ միջոցառում Սեւանի ափին (նկատի ունի «Սեւան ստարտափ սամմիթ-2018»), 5 կմ հեռու օրորների բնադավայրից, որոնք կարմիր գրքում են գրանցված, ամենամեծ թերությունն է»:

Ղուկասյանի համար զարմանալի է՝ երբ բնապահպանական որեւէ խնդիր է առաջանում գիտությունների ազգային ակադեմիան, իր խոսքերով ասած՝ կարծես գոյություն չունի. «Մինչդեռ այնտեղ կան հատուկ մասնագիտացված ինստիտուտներ, որոնք զբաղվում են մասնագիտացում պահանջող խնդիրներով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031