Բրատիսլավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը: Տարբեր տարիքային խմբերում հանդես եկող Հայաստանի 29 շախմատիստներից հինգը՝ Արամ Հակոբյանը (18 տարեկաններ), Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Բարսեղյանը (երկուսն էլ՝ 16 տարեկաններ), Ալեքս Սահակյանը (14 տարեկաններ) եւ Ռոբերտ Փիլիպոսյանը (12 տարեկաններ) խաղացված չորս տուրերում միայն հաղթանակ են տարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ