Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը լուծում էր Արցախի ներքին քաղաքական կայունության ապահովման խնդիրը, նման ջանքերին պետք է աջակցել». Լեւոն Զուրաբյան

Օգոստոս 06,2019 14:06

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ կապված այսօր Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 6 կոնսենսուսային կետ էր հրապարակել ու հայտարարել. «Ամենագլխավոր կոնսենսուսը. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Արցախի հարցի բանակցությունների արդյունքում ՀՀ-ի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն ՀՀ-ում եւ Արցախում ժողովրդական հավանության արժանանալու դեպքում: Անիմա՜ստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որեւէ հնարավոր դավադրության մեջ»:

Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ստեփանակերտում նա լուծում էր Արցախի ներքին քաղաքական կայունության ապահովման խնդիրը: Եվ քանի որ այդ խնդիրը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ուրեմն նման ջանքերին պետք է աջակցել: Ու քանի որ խնդիրը դա է, ելույթի թերությունների մասին առայժմ չեմ խոսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Լեւոն Զուրաբյանը գրել էր. «Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031