Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում

Օգոստոս 06,2019 14:00

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Այո՛։ Փոփոխությունների հանդեպ հետևողական ենք լինելու։

Մոտ 2 ամսից ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը»:

Նա այսպես է մեկնաբանել Աշոտ Սարգսյանի հետեւյալ գրառումը. «Մենք հետևողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից և ուրեմն, ես այսօրվանից կլինեմ Արմենիա ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետևեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031