Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականը դատի է տվել Նուրհան սրբազանին, բայց չի շահել դատը

Օգոստոս 06,2019 13:39

Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամներից Տեր Էմմանուել վրդ. Աթաջանյանը (աշխարհական անունը` Արմեն), որ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ տ. Նուրհան արք. Մանուկյանի մայիս 7-ի հրամանագրով կարգազուրկ էր հռչակվել` անհնազանդ վարքի, իր միաբանակից եղբայրների հանդեպ անարդար կերպով ուժ կիրառելու և անկարգապահության համար, դատի էր տվել Հայոց պատրիարքարանին ու պատրիարքին:

«Յուլիս 30, 2019, դատաւորը թելադրեց եւ ստիպեց Պրն. Աթաջանեանին որ յետս կոչէ իր դատական բողոքագիրը, հակառակ պարագային իրեն համար տրուելիք խիստ որոշումը երբեք հաճելի պիտի չթուի իրեն: Պրն. Աթաջանեան տեսնելով որ դատը չէր ընթանար ի նպաստ իրեն, յետս կոչեց իր բողոքագիրը: Սակայն, դատական նիստի պահուն, հիմնուելով Պրն. Աթաջանեանի դէմ եղած գրաւոր վկայութիւններուն եւ հարց-պատասխանին, յարգելի դատաւորը Պատրիարքութեան վերապահեց անոր մուտքը վանքէն ներս»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի, կարգազուրկ հռչակված հոգեւորականն այլեւս իրավունք չունի շրջել եկեղեցական սքեմով: Նաեւ նշվում է, որ դատարանը Աթաջանյանին պարտավորեցրել է հատուցել Հայոց Պատրիարքարանին 3,500 իսրայելեան շեքել` որպես պատիժ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. Աթաջանյանի լուսանկարը` Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031