Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը վերանայել Ղարաբաղում ականազերծման մարդասիրական ջանքերի ֆինանսավորման դադարեցման որոշումը

Օգոստոս 06,2019 12:48

Վաշինգտոն. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ութսուն ինը կոնգրեսական համախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում (Լեռնային Ղարաբաղ) մի նամակում՝ նախաձեռնված կոնգրեսական Տի Ջեյ Կոկսի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Բրադ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից, ի հավելումն, նմանատիպ նամակ է քննարկվում Սենատում, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) վերանայել Լեռնային Ղարաբաղում ականազերծման մարդասիրական ջանքերի ֆինանսավորման այս տարվա վերջում դադարեցման որոշումը: Սա ավելի կարևոր է քան երբևէ, որ մենք շարունակենք աջակցել մարդասիրական ականազերծման ծրագրին տարածաշրջանում մինչև կհասնենք ամբողջովին ականազերծ կարգավիճակի»,- ասվում է նամակում:

Կոնգրեսի անդամները նամակում մատնանշում են, որ, եթե USAID-ը դադարեցնի տարածաշրջանի ականազերծման ամբողջ աջակցությունը, այս քայլը «կթողնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել մահվան ու խեղման վախի մեջ ականներից առանց տեղական որևէ կարողության չեզոքացնել ընթացիկ սպառնալիքը»:

«Հազարավոր ականներ դեռ կան տարածքում և ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- ասաց Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին:

«Ամերիկայի հայկական համագումարը գնահատում է Կոնգրեսի բազմաթիվ անդամների ամուր աջակցությունը այս կարևոր մարդասիրական նախաձեռնության հարցում: Մենք պետք է նաև շնորհակալություն հայտնենք Հալո Թրաստին իր խիստ կարևոր կյանքապահպան գործի համար»,- հայտարարեց Համագումարի կոնգրեսական հարաբերությունների տնօրեն Մարիամ Խալոյանը:

 

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031