Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ժամկետ է նախանշված 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը. «Ժողովուրդ»

Օգոստոս 06,2019 11:31

Չնայած կառավարությունը դեռեւս չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, եւ ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը (Արդարադատության նախարարությունը պատասխանին սպասում է դեկտեմբերին), պարզվում է` հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել:

Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, եւ այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, եւ ամրագրված են դրա համար նախատեսված ժամկետները: Եվ, ահա, այդ նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես միջոցառման իրականացման ժամկետ, նախանշված է 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը:

Եվ այս պարագայում այն տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախատեսված: Եվ սա ելնում է կառավարության ծրագրից, եւ դրանից բխող միջոցառում է համարվում կոնվենցիայի վավերացումը: Ավելին, ստացվում է, որ դրանցից որեւէ մեկի չիրականացումը սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները:

Հետեւապես, անհրաժեշտ է կա՛մ ձեռնամուխ լինել նշված ժամկետում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես որ սահմանված է որոշմամբ, կա՛մ երկարաձգել այն։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամեն դեպքում կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի նաեւ Սահմանադրական դատարանից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Եվրոպայի խորհրդի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031