Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասացին`շատ կոշտ արձագանք եք ունենալու». ցույցի մասնակիցներին հրավիրել են ոստիկանություն

Օգոստոս 06,2019 11:08

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել եւ փակելու էին ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը:

Խնդիրն այն է, որ շինարարության հիմնական կապալառու կազմակերպության`«Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, տվյալ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ ենթակապալառու ընկերություններին գումարները չի վճարվել:

Ցույցի կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանն Aravot.am-ի զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման եւ երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները: Ենթակապալառու ընկերությունների գումարները դեռ մեկ տարի առաջ պետք է վճարված լինեին: «Մայիսի 31-ին մեզ խոսք էին տվել, որ 45 օրվա ընթացքում այդ հարցը կլուծեն, բայց արդեն 67 օր է անցել ու մեր հարցը ոչ մի լուծում չի ստացել»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

Բողոքի ցույցը, սակայն, չկայացավ: Գուրգեն Հովհաննիսյանն Aravot.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ իրենց զանգահարել են եւ հրավիրել ոստիկանության Աշտարակի բաժանմունք: «Ասեցին`շատ կոշտ արձագանք եք ունենալու»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031