Լրահոս
Օրվա լրահոսը

Ու այս արդյունքներով իրենք պատրաստվում են տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունեն. Արթուր Ղազինյան

Օգոստոս 06,2019 10:38

15 միլիոն տուրիստ տարեկան . . .

Բայց ինչի՞ 15, ասել՝ ասել է, մի 25 -30 ասա էլի, ինչ մի համեստություն ես անում, մեկ է, 2050թ. ստուգողն ով է . . .

Ընդհանրապես, երբ լուրջ մարդն ինչ որ բան է հայտարարում, պարտադիր պետք է ունենա ինչ որ հաշվարկ, հիմնավորում, կանխատեսում։
Եթե, իհարկե, լավ թամադա չի և կենացներ ասելով ու մարդկանց խաբելով գումար չի վաստակում։

Բայց Փաշինյանը լուրջ մարդ է և ես վստահ եմ, որ առանց հիմքերի ու հաշվարկների, այդպիսի լուրջ հայտարարություն չէր անի։

Առաջարկում եմ սկսել տեղավորել այդ զբոսաշրջիկներին։ Եթե նույնիսկ մեր բոլոր տները դարձնենք հյուրատուն, Հայաստանն այդքան մարդ չի կարող տեղավորել։ Եվ դրա կարիքն էլ չկա, կարծում եմ, մեր համար 5 միլիոն սահմանագիծ է, որից ավելի արդեն կարող է անվտանգային լուրջ ռիսկեր առաջացնել։

Կամ ո՞նց են այդքան մարդ հասնելու Հայաստան, եթե հիմա մենք ունենք, իսկ տեսանելի ապագայում այլ բան չի սպասվում, միայն օդային ճանապարհ՝ տարածաշրջանի ամենաթանկ ծառայություններով։

Մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհը շրջեցին և արդյունքում հասկացան, որ օդի հարկը պետք է հանել, իսկ օդանավակայանի ծառայությունների գները նվազեցնել։

Ակունք իմաստության . . .

Ու այս արդյունքներով իրենք պատրաստվում են տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունեն։

Եթե նույնիսկ օդանավակայանի հնարավորություններն ավելացնենք 5 անգամ, ապա այդ թվին հասնել չենք կարող։

Լավ, բա տեսնես ի՞նչ է մտածել։

Հասկացա։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լուծել ռուս-վրացական հակամարտությունը և վերագործարկել Աբխազիայի երկաթգիծը։ Բայց շատ խորամանկն է, չի էլ ասում։ Իսկ Ռուսաստանն ու Վրաստանը տեղյա՞կ են, որ շուտով լուծվելու է այդ գրեթե անլուծելի կոնֆլիկտը, թե իրենց անակնկալ է սպասվում։
Լավ, եկեք չասենք, անակնկալը չփչացնենք։

Իսկ միգուցե Փաշինյանն իր մտքում արդեն լուծել է Արցախի հակամարտությունը, բացել է Թուրքիայի հետ մեր սահմանը, գործարկել է Ջուլֆայի երկաթգիծը, իսկ այդ 15 միլիոն մեր արևելյան և արևմտյան հարևաններն են, որ Հայաստանը շատ կարոտած լինելով հերթ են կանգնել Հայաստան գալու համար։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են . . .

Հ.Գ. Սարկազմի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց այլ կերպ հնարավոր չէր։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031