Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններն անհանգստացած են իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է առցանց հեռարձակողների գրաքննություն եւ ստուգում

Օգոստոս 06,2019 08:30

«Ամերիկայի ձայն». Թուրքիայում լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններն անհանգստացած են իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է երկրի առցանց հեռարձակողների գրաքննություն եւ ստուգում:

Նոր օրենքով Թուրքիայի Ռադիո եւ հեռուստատեսության գերագույն խորհրդին իրավունք է վերապահվում առցանց հեռարձակողներին ստիպել լիցենզավորում անցնել եւ նույնիսկ դադարեցնել դրանց գործունեությունը պահանջները չկատարելու դեպքում: Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Յաման Աքդենիզի խոսքով, իշխանություններին անհանգստացնում է այն փաստը, որ այսօր Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսն իրենց լրատվության մեծ մասը ստանում է առցանց աղբյուրներից:

«Չմոռանանք, մենք խոսում ենք Թուրքիայի մասին, մի երկրի, որն արգելափակել է Վիքիփեդիա կայքն արդեն երկու տարի», – նշում է Աքդենիզը:

Պարզ չէ նաեւ, թե ինչպես նոր փոփոխությունները կանդրադառնան Թուրքիայի տարածում առցանց հեռարձակվող Netflix-ի, BBC-ի եւ «Ամերիկայի Ձայն»-ի հասանելիության վրա:

Լրատվամիջոցների եւ օրենքի ուսումնասիրության ընկերակցությունը հայտարարել է, որ վիճարկելու է նոր օրենքը, քանի որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը: Ընկերակցության համանախագահ Վեյսել Օքի խոսքով, օրենքի ձեւակերպումները մշուշոտ են, ինչը թույլ է տալիս ցանկության դեպքում կիրառել դրանք լայն շրջանակներում.

«Իշխանությունները կարող են օրինակ սահմանափակել Netflix-ի ֆիլմերը, հայտարարելով, թե դրանց մեջ կան մերկ տեսարաններ, ծխախոտի օգտագործման պատկեր կամ միասեռականության քարոզ»:

Թուրքիան աշխարհում ազատազրկված լրագրողների առավել մեծ թիվն ունեցող երկիրն է, հայտնում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: Այսօր Թուրքիայի բանտերում գտնվում է շուրջ 134 լրագրող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031