Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապե­տությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրու­թյուն. Համահայկական ազգային համաձայնություն

Օգոստոս 06,2019 08:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

կարևորում է «Սփյուռքի իրավունք» շարժման կողմից բարձրացված խնդիրը քաղա­քական օրակարգ բերելու և հասարակական լայն քննարկումներ սկսելու հայտարարու-թյունը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացրած հարցերը աղերսվում են ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ գլոբալ հայե­ցակար­գային խնդրի հետ։ Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգու­թյուն ստացած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կա­պերի փոխ­հարաբերություն։ Հայաստանի Հանրապետությունը, որպես աշխար­հաս­փյուռ բոլոր հայերի հայրենիք-պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշա­կութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամ­բողջության մասին ծրագրային մոտեցում, և պետության ռազմավարական ու մար­տավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ գտնում է, որ «Սփյուռ­քի Իրավունք» շարժման կողմից բարձրացված սփյուռքահայերի իրավունքների մա­սին հարցերը հնարավոր չէ լուծել այսօրվա ոչ լեգիտիմ ՀՀ Սահմանադրության շրջա­նակներում, և ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում ու անորոշ է՝

·         Արտերկրում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը,

·         ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող Արցախի բնակչության քաղաքացիա­կան իրավունքների կարգավիճակը ՀՀ-ում,

·         Սփյուռքում ապրող հայերին տրվող ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՀ քաղա­քացիության իրավունքներն ու պարտականությունները,

·         երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պար­տականությունները։

Հայտարարում ենք, որ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կողմ է «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, համարելով, որ Հայաստանի Հանրապե­տությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրու­թյուն, որը պետք է ունենա համաժողո­վրդական լայն քննարկումների փուլ և հաստատ­վի համաժողովրդական քվեարկու­թյամբ։

 

Մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին

Քաղաքական կուսակցությունների խորհուրդ («Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ»),
համակարգող՝ Արթուր Կոնտակչյան

Հասարակական կազմակերպությունների 
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031