Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կոչ է անում խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 05,2019 22:50

Միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում իրականացվել է հրազենային ավելի քան 25Օ հազար հարձակում, որոնցից յուրաքանչյուրին զոհ է գնացել առնվազն 4 մարդ։

Վերջին հարձակումները Օհայոյում եւ դրանից 13 ժամ առաջ՝ Թեքսասում, դարձան մարդկային 29 զոհերի պատճառ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու հավաստիացրել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, նահանգային ու քաղաքային իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ։

2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջուլիան Կաստրոն կատարվածի մեջ մեղադրում է նաեւ նախագահին՝ նրա կողմից հաճախ հնչող հռետորաբանության համար, ով, նրա խոսքերով, օգնում է արմատականացնել ներքին ահաբեկիչներին։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյի խոսքերով, ճիշտ չէ նման իրավիճակներից քաղաքական օգուտ քաղելու փորձը, ու հարկավոր է մտածել նման դեպքերը կասեցնելու ուղիների մասին։

Սակայն ե՛ւ Մուլվանեյը ե՛ւ Կաստրոն համամիտ են, որ հրազեն կրելու իրավունքը խստացնելու հարցում հարկավոր է իրականացնել գործնական քայլեր։

«Հարկավոր է գտնել ուղիներ, որ պատերազմական զենքերը, կիսաինքնաձիգ հրազենները չհայտնվեն այն մարդկանց ձեռքին, ովքեր կարող են դուրս գալ փողոց ու սպանել մարդկանց», ասել է Կաստրոն։

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031