«Մեծարգո վարչապետ, սիրելի հայրենակիցներ…»…Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթն այսօր մի պահ ընդհատվեց ներկաների սուլոցներով: Ստեփանակերտում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ հանրահավաք էր հրավիրել, եւ իր ելույթից առաջ ողջույնի խոսք ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա ժպտաց, ապա շարունակեց ելույթը, սակայն քաղաքացիների մի մասը շարունակում էր սուլել, ծափ տալ ու բղավել: Մի տղամարդ բղավում էր՝ «հեռացի՜ր», մի կին էլ ՝ «հրաժարական»: Ապա քաղաքացիները խմբերով վանկարկում էին «հաղթանակ»՝ կրկին ընդհատելով նախագահի ելույթը: Հիշեցնենք՝ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախում 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին չի մասնակցելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ