Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու բաց նամակը իշխանությանը. «Բառի ուղիղ իմաստով թշնամու ջրաղացի մեջ ջուր ենք լցնում»

Օգոստոս 05,2019 18:17
jur

Բաց նամակ և առաջարկություն ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին

Հարգելի պարոնայք, մեկ տարի առաջ կրկին ձեզ դիմեցի և ինձ պատասխան եկավ, որ Վարչապետի աշխատակազմը խնդրի մասին տեղյակ է, բայց մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել։ Ուստի նորից դիմում եմ ձեզ առաջարկովս։
Տավուշի մարզի Նոյեմբարյանի  շրջանում ինչքան առուներ կամ ջրեր կան, գնում և միանում են Ադրբեջանի Ջողազի ջրամբարին։ Ես ինքս էլ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանապահ Կոթի գյուղից եմ ու շատ եմ ցավում, որ մեր Տավուշում չկան ոչ մի ջրամբարներ կամ արհեստական լճեր, որ այդ առուները գնան, թափվեն այդ ջրամբարի կամ լճակի մեջ, որից էլ ժողովուրդը կարողանա օգտվել և ոռոգման ջուր օգտագործեն։ Ջողազի այդ ջրամբարից նախքան պատերազմի սկսելը օգտվում էին և’ Նոյեմբերյանի և’ Բերդի շրջանի բոլոր գյուղերի բնակիչները, իրենց այգին այդ ջրամբարից եկող ջրով էին մշակում։ Իսկ 90-ականներին, պատերազմը սկսելուց հետո այդ ջրամբարը փակեցին, և Հայաստանի տարածք այլևս ջրամբարից ջուր չէր գալիս։ Շատ ու շատ սահմանապահ և սահմանամերձ գյուղեր կան, որ ջրի քիչ լինելու պատճառով չեն կարողանում իրենց այգիները մշակեն։ Դուք էլ եք տավուշեցի ու վստահ եմ՝ լավ էլ պատկերացնում եք գյուղացիների ծանր աշխատանքը։ Կրկին անգամ խնդրում եմ, եթե հնարավոր է Տավուշի մարզում մեկ կամ մի քանի ջրամբարներ կառուցվի, որպեսզի սահմանապահ և սահմանամերձ գյուղացիներս ջրի ոչ մի խնդիր չունենանք։  Բառի ուղիղ իմաստով մենք ինքներս թշնամու ջրաղացի մեջ անգիտակցաբար ջուր ենք լցնում։

Կսպասեմ Ձեր արձագանքին։
Կանխավ շնորհակալ եմ
ՀՀ քաղաքացի Վահան Ազիբեկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031