«3-4 փորձից հետո ինձ ստիպեցի երեկ լսել Նիկոլին: Նա դարակազմիկ եւ սարսափելի մի միտք հայտնեց՝ ասելով, որ գաղտնի փաստաթուղթ է կարդացել, խելքի չի գալիս, եւ որոշել է այն կարդալուց հետո իրեն Վիետնամում եւ սինգապուրներում հանգստացնել արձակուրդում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 4-ի հայտարարությանն այն մասին, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել է երկրի վիճակը բնութագրող մի գաղտնի փաստաթուղթ, ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
«Քանի որ ինքնաթիռը դատարկ է, նա արձակուրդ կգնա կնոջ եւ մի երեսուն պարապ-սարապների հետ՝ այն դեպքում, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին, ինչպես ինքն ասաց: Բա նման դեպքում Վիետնամում վոյաժ են անո՞ւմ, երբ երկիրը կործանվում է»,-հեգնեց Գուրգեն Եղիազարյանը: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ներկայիս խնդիրները բարդում է իբրեւ թե գաղտնի փաստաթղթի վրա: «Չկա նման փաստաթուղթ, դու սուտ ես ասել՝ հերթական սուտը, որ մնաս իշխանության»,-դիմելով վարչապետին՝ ասաց Գուրգեն Եղիազարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/648469205630794/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև