Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սանիթեք»-քաղաքապետարան «հակամարտությանը» պետք է միջամտի Նիկոլ Փաշինյանը. Ավագանու անդամ

Օգոստոս 05,2019 15:16

«Սանիթեքի» տված  ասուլիսը   ոչնչի մասին էր: Այսօր աղբահանության թեմայով հրավիրված քաննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Հայելի» ակումբում Երեւանի ավագանու անդամները խոսեցին «Սանիթեք»-Երեւանի քաղաքապետարան «հակամարտության» մասին:

«Կան մութ կետեր, մութ անկյուններ «Սանիթեք» – Երեւանի քաղաքապետարան նամակագրության եւ բանակցությունների մեջ»,-ասաց քննարկմանը մասնակցող Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:  Նա ասաց, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից գրավոր է պահանջել 6 ամիսների նամակագրությունը, սակայն, քաղաքապետարանը միայն վերջին  2-3 ամսվա նամակագրությունն է տրամադրել, որտեղ, ըստ էության, ոչինչ չկա: Պարոն Մանրիկյանը գտնում է, որ այդ բանակցությունները պետք է հանրայնացնել:

Նրա խոսքով` հստակ է, որ քաղաքապետարանի եւ «Սանիթեք»-ի միջեւ պայմանավորվածություն է եղել, որը 1-2 ամիս անց չեղարկվել է:

«Ուղղակի պետք է հասկանանք` ով որ կետում է խաբում, եւ դա պետք է անպայման լուսաբանվի»,- ասաց ավագանու անդամը:

Անի Խաչատրյանի խոսքով, այն հիմնարկը, որը ստեղծվել է քաղաքապետարանի կողմից՝ Երեւանում աղբահանությունն իրականացնելու համար, խնդրին համակարգային լուծում չի տալու. «Այդ նոր ձեռք բերված մեքենաներով, թեկուզ մեքենաները հասնեն 50-ի, մենք չենք լուծելու աղբի խնդիրը: Մենք ամիսներ շարունակ առաջարկել ենք շատ շտապ «Սանիթեքի» հետ պայմանագրերից մեկը լուծարել, հայտարարել մրցույթ եւ ներգրավել միջազգային ավելի բարեխիղճ, նորմալ աղբահանություն իրականացնող կազմակերպություն: Հիմա մեզ պետք է նոր միջազգային օպերատոր, որպեսզի կարողանանք հարցին լուծում տալ»:

Միքայել Մանրիկյան ասաց, որ «Սանիթեք»-քաղաքապետարան լարված հարաբերությունների պատճառով  տուժում է շարքային քաղաքացին եւ  Երեւանը: Ավագանու անդամը կարծում է, որ երկու կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանին. «Եթե լինեն այդ բանակցությունները, մենք պահանջելու ենք, որ դրանք լինեն բաց, որ մեկը մյուսին մեղադրանք չներակայացնի»:

Անի Խաչատրյանը սակայն, կարծում է, որ  բանակցային սեղանին վերադառնալու շանս գրեթե չկա. «Այստեղ միակ տարբերակը կառավարության եւ հենց, երեւի թե, անձամբ վարչապետի միջամտությունն է՝ այդ բանակցային սեղանը կազմակերպելու համար. այլ տարբերակ չեմ պատկերացնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031