Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է Տալլինում կայանալիք աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են՝ 55 կգ՝ Տիգրան Մինասյան, 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Շանթ Խաչատրյան, 72 կգ՝ Սամվել Գրիգորյան, 77 կգ՝ Վահե Պողոսյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան:
ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը մրցավայր մեկնելու է օգոստոսի 14-ին, իսկ մրցումային օրերն են՝ 16-18-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ