Էստոնիան օգոստոսի 12-ից 18-ը ընդունելու է աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներին:
Ազատ ոճի Հայաստանի այս տարիքային խմբի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսում: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք Տալինում կպայքարեն ԱԱ մեդալների համար։
Դրանք են՝ 57 կգ՝ Վրեժ Գևորգյան, 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գևորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Հավաքականը մրցավայր մեկնելու է օգոստոսի 10-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ