Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոս 04,2019 21:05

Օգոստոսի 4-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շորժայի հանրային լողափում 2 քաղաքացի ռետինե նավակով հեռացել են ափից և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ:

Շորժայի հանրային լողափում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափ են մոտեցրել Ն.Գ.-ին (ծնված 1982 թ.) և Է.Ս.-ին (ծնված 1980 թ.):

***

Օգոստոսի 4-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 17:11-ի սահմաններում թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային հեծանիվով քաղաքացիների, ովքեր քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:

Ջրափրկարարները ջրային հեծանիվը և 4 քաղաքացու դուրս են բերել ափ:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:45-ի սահմաններում թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ռետինե նավակով քաղաքացիների, ովքեր քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:

Ջրափրկարարները ռետինե նավակը և երկու քաղաքացու դուրս են բերել ափ:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031